
- This event has passed.
«Վաղվա քաղաքը» ցուցահանդեսի փակում. օր 2
05/09/2019 @ 18:00 - 21:00
Event Navigation

Սեպտեմբերի 4-6-ը հրավիրում ենք ձեզ մասնակցել Գյոթե ինստիտուտի «Վաղվա քաղաքը» շրջիկ ցուցահանդեսի փակմանը: «Վաղվա քաղաքը» Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Գյոթե ինստիտուտի ցուցահանդեսն է, որը ցուցադրվում է Երեւանում, իսկ այնուհետև կճանապարհվի Մինսկ եւ Մոսկվա՝ 2019-ին եւ Կիեւ ու Նովոսիբիրսկ՝ 2020-ին:
- Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 18:00.
Խորհրդային ճարտարապետ. հարցեր ներկայացուցչության և էթիկայի շուրջ
Խորհրդային կինոնկարներից դրվագների ցուցադրում և քննարկում:
Քննարկման մասնակիցներ՝ Միսակ Խոստիկյան (ճարտարապետ), Նազարեթ Կարոյան (արվեստի քննադատ, համադրող), Դավիթ Ստեփանյան (կինոռեժիսոր և կինոքննադատ), մոդերատոր՝ Ռուբեն Արևշատյան (արվեստի քննադատ, համադրող)
Վայրը՝ «Գյոթե կենտրոն»