Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում. Կամքի տրիումֆը

03/06/2019 @ 8:00 - 17:00

«Կամքի տրիումֆը»

Ռեժիսոր՝ Լենի Րիֆենշթալ
Արտադրման տարեթիվ՝ 1935
Տևողությունը՝ 110 րոպե
Ցուցադրման լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով

«Գյոթե» կենտրոնի կինոակումբի հունիսյան ծրագիրը որոշեցինք նվիրել տարբեր շրջանի գերմանական վավերագրական ֆիլմերին: Մեր փոքրիկ ծրագրի առաջին ֆիլմը կլինի Լենի Րիֆենշթալի նորարարական, բայց տխրահռչակ «Կամքի տրիումֆը» կինոնկարը (1935թ.), որը ձեզ հետ միասին կդիտենք ու կքննարկենք հունիսի 5-ին՝ ժամը 19:30-ին:

«Կամքի տրիումֆը» ֆիլմում ռեժիսորը վավերագրում է 1934-ին Նյուրենբերգում տեղի ունեցած նացիստական համաժողովը, որին, կուսակցության ղեկավարներից բացի, ներկա էր նաև շուրջ 700,000 համակիր:
Սա կինոյի պատմության ամենահակասական ֆիլմերից է: Մի կողմից սա չափազանց տաղանդավոր ստեղծագործություն է, որտեղ ռեժիսոր Րիֆենշթալը բազում տեխնիկական նորարարություններ է արել՝ կապված օդային նկարահանումների, օպերատորական աշխատանքի և երաժշտության կիրառման հետ, սակայն մյուս կողմից՝ սա նացիստական պրոպագանդա է, որտեղ Ադոլֆ Հիտլերը ներկայանում է որպես հերոս և գերմանացիների փրկիչ:

Details

Date:
03/06/2019
Time:
8:00 - 17:00