
- This event has passed.
Համերգ «Սառցաբեկորների երաժշտությունը»
04/10/2019 @ 21:00 - 23:30
Event Navigation

«Գյոթե կենտրոնը» սիրով հրավիրում է բոլորին «Սառցաբեկորների երաժշտությունը» համերգին, որը կկայանա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 21:00-ին, կոմպոզիտորների միության համերգասրահում: Համերգը տեղի կունենա “Synthposium International Festival of Inventive Music & Music Inventions” երաժշտական փառատոնի շրջանակում Synthposium Yerevan
«Սառցաբեկորների երաժշտությունը» ոգեշնչվել է Կենտրոնական Ասիայի հալչող սառցաբեկորների ձայներից ու պատկերներից: Նախագիծը խթանում է արվեստի և գիտության փոխազդեցությունը և ուշադրություն հրավիրում մարդկության կողմից բնությանը հասցրած վնասների ծավալին:
Այս նախագծի շրջանակում միասին ստեղծագործել են արվեստագետներ Ռոբերտ Լիպոկը (Բեռլին), Լիլլևանը (Բեռլին), Անուշկա Չկեիձեն (Վրաստան), Էտո Գելաշվիլին (Վրաստան) և Հայկ Կարոյի Կարապետյանը (Հայաստան):
Այս նախագիծը սկիզբ է առել 2011 թվականին Ալմաթիում ու Տաշքենդում՝ Գյոթե ինտիտուտի նախաձեռնությամբ:
Այժմ նախագիծը հասել է Վրաստան և Հայաստան, համերգներ կլինեն Երևանում, Թբիլիսիում և Քութայիսում:
Համերգի մասնակիցներ՝
Ռոբերտ Լիպոկ
Լիլլևան
Անուշկա Չկեիձե
Էտո Գելաշվիլի
Հայկ Կարոյի Կարապետյան
Երևանում համերգը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 21:00-ին, կոմպոզիտորների տան համերգասրահում:
Հասցե՝ Դ. Դեմիրճյան 25
Մուտքն ազատ է: