Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց կինոքննարկում․ Ալիսը քաղաքներում

08/04/2020 @ 18:00

Չնայած կորոնաճգնաժամին՝ վերսկսում ենք «Ֆիլմադարան» ու «Գյոթե» կենտրոնի համատեղ կինոակումբի հանդիպումները, բայց արդեն՝ առցանց տիրույթում:

Ապրիլի 8-ին, 15-ին ու 22-ին քննարկելու ենք նորագույն կինոյի մեծագույն վարպետ Վիմ Վենդերսի «Ճանապարհային եռերգության» ֆիլմերը՝ «Ալիսը քաղաքներում» (1974), «Կեղծ շարժում» (1975), «Ժամանակի ընթացքում» (1976):

Ֆիլմերն ինքներդ պիտի նայեք, որ նշված օրը, նշված ժամին բոլորով քննարկենք: Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, անձնական նամակ gգրեք info@atieff.org հասցեին, ու մենք ձեզ կտեղեկացնենք հետագա քայլերի մասին։

«ԱԼԻՍԸ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ»
Գերմանիա, 1974

Գերմանացի լրագրող Ֆիլիպ Վինթերը (Ռյուդիգեր Ֆոգլեր) իր վերջին կոպեկներով թափառում է Ամերիկայով՝ իբր թե ուսումնասիրելով ապագա հոդվածի նյութը, բայց իրականում ամայի անապատային ճանապարհներն անցնելով ու մռայլ մոթելներում գիշերելիս ասես որոնում է ու փորձում հաղթահարել ինքն իրեն: Վերջապես որոշելով վերադառնալ Գերմանիա՝ Վինթերի խնամակալության տակ է հայտնվում 9-ամյա կամակոր, բայց խելացի Ալիսը (Ելլա Ռոթլենդեր): Միասին նրանք ճանապարհ են ընկնում արևմտյան Գերմանիայով՝ ջանալով գտնել աղջկա տատիկին:

Սա Վենդերսի չորրորդ լիամետրաժ կինոնկարն է: Եթե նախկին երկու գործերում նա իրեն դրսևորել էր որպես չափազանց տաղանդավոր ու խոստումնալից ռեժիսոր, ապա «Ալիսը քաղաքներում» ֆիլմով Վենդերսն անմիջապես համալրեց աշխարհի լավագույն կինոգործիչների շարքերը և սկսեց 1970-1980-ականներին անթիվ գլուխգործոցներով հարթած իր կինոուղևորությունը:

Details

Date:
08/04/2020
Time:
18:00