Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց քննարկում. Տարվա 4 եղանակների վաճառականը (Ֆասբինդեր, 1971)

10/06/2020 @ 20:30 - 21:30

Հունիսին Երևանի «Գյոթե» կենտրոնի և «Ֆիլմադարան»-ի համատեղ կինոակումբի հերոսը համաշխարհային կինոյի ամենասկանդալային ու ամենաէպոտաժային ռեժիսոր Ռայներ Վերներ Ֆասբինդերն է: Հունիսի 10-ին քննարկում ենք նրա ստեղծագործական առաջին շրջանի ամենանշանակալի ֆիլմերից մեկը՝ «Տարվա 4 եղանակների վաճառականը» (1971):

Առցանց կինոքննարկումը տեղի կունենա՝
10/06/2020 – ժ. 20:30 – Zoom
ֆիլմը պետք է նախապես դիտել

Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ shorturl.at/ac469, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:

Սա սովորական մի մրգավաճառի թշվառ ճակատագրի պատմությունն է, որը Ֆասբինդերն արխետիպային՝ դիցաբանական մակարդակի է հասցնում: Մայրը, քույրերն ու եղբայրը նրան լուրջ չեն վերաբերվում, կինը՝ դավաճանում, ինքն էլ ալկոհոլին է տրվում՝ մինչև որ առողջական խնդիրները ստիպում են նրան վերաիմաստավորել իր դժգույն առօրյան:

Details

Date:
10/06/2020
Time:
20:30 - 21:30

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan