
- This event has passed.
Ոսկե Ծիրան, գերմանական ֆիլմերի ծրագիր, «Մերկ կենդանիներ»
19/11/2020 @ 20:00 - 22:00

Նոյեմբերի 19-ին , ժամը 20:00-ին և նոյեմբերի 23-ին, ժամը 20։30-ին, #KinoPark և #CinemaStar կինոթատրոններում կցուցադրվի Բեռլինալեում 2020-ին «Լավագույն առաջին խաղարկային ֆիլմ» մրցանակի արժանացած Մելանի Վալդեի «Մերկ կենդանիներ» ֆիլմը։

Գերմանիա, 2020, 83 ր.
Լեզուն՝ գերմաներեն
Ենթագրեր՝ անգլերեն, հայերեն
Գերմանական ծայրամասերում կորած եւ առանց որևեւ աջակցության՝ հինգ երիտասարդներ ստեղծում են իրենց փոքր ջոկատը եւ ապրում իրենց իսկ կանոններով: Կատյան, Սաշան, Բենին, Լեյլան եւ Շյոլլերը միաժամանակ ե՛ւ իրար են փնտրում, ե՛ւ փախչում են իրարից: Նրանք համբուրվում են, նրանք վիճում են: Մտերմությունն ու ցավը զուգահեռ են ընթանում: Բայց այս ձմռանից հետո, երբ նրանք ավարտեն ավագ դպրոցը, նրանց ճանապարհները կբաժանվեն: «Մերկ Կենդանիները» պատմում են կյանքի այն ժամանակի մասին, երբ զգում ես, որ կարող ես նվաճել աշխարհը, երբ հարվածներ ես ստանում՝ առանց աչքդ անգամ թարթելու, քանի որ գիտես, որ այնտեղ ինչ-որ մեկը կա, որ քեզ կփրկի: Այն նաև պատմում է այդ ամենին հրաժեշտ տալու ցավի մասին՝ չիմանալով, թե ինչ է սպասվում առջևում: