Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց ցուցադրություն՝ «Տիեզերագնացների ծառուղի»

15/12/2020 @ 20:00 - 21:00

🎭 «Տիեզերագնացների ծառուղի» ներկայացումը ցուցադրվում է Հայ Ֆեստ Միջազգային Թատերական Փառատոնի Կրթական ծրագրի շրջանակներում։
Սաշա Վալցը գերմանացի խորեոգրաֆ է, ով հանդիսանում է «Սաշա Վալց և հյուրեր» ընկերության հիմնադիրը։ 1999-2004թթ․-ին Թոմաս Օստերմայերի հետ միասին ղեկավարել է Բեռլինի «Շաուբյունե» թատրոնը, իսկ 2019թ․-ից հանդիսանում է Բեռլինի պետական բալետի գլխավոր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը։
«Տիեզերագնացների ծառուղի» ներկայացումը բեմադրվել է 1996թ․-ին, այս բեմադրությունը համարվում է նրա լավագույն աշխատանքերից մեկը, որտեղ ներկայացվում է ծաղրական ակնարկ «նորմալ ընտանիքի» կյանքի մասին, որոնք ապրում են «արվարձանում/բնակելի տարածքում», և որոնց կյանքը հասել է անհեթեթության աստիճանի։
«Ապրել արվեստով և գտնել կյանքում գեղեցիկը՝ կյանքին իմաստ տալով»,- սա է ներկայացման կարգախոսը։
Հատուկ շնորհակալություն փառատոնի երկարատև գործընկեր Գյոթե ինստիտուտին։
Խորեոգրաֆ՝ Սաշա Վալց
Երկիր՝ Բեռլին, Գերմանիա
Տևողությունը՝ 60 րոպե

Details

Date:
15/12/2020
Time:
20:00 - 21:00

Organizers

HIGH FEST International Performing Arts Festival
Goethe-Zentrum Eriwan