Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց կինոքննարկում՝ «Մենք հրաշամանուկներ ենք»

16/12/2020 @ 20:30 - 22:00

«Ֆիլմադարան» ՀԿ-ի և Goethe-Zentrum Eriwan-ի համատեղ առցանց կինոակումբը վերսկսում է իր հանդիպումները։ Դեկտեմբերից մինչև փետրվար ձեզ ենք ներկայացնելու «Wir Wunderkinder. պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը, որտեղ հավաքել ենք այնպիսի գերմանական ֆիլմեր, որոնք զարմանալիորեն արտացոլում են մեր այսօրվա հոգեվիճակը։ Թեպետ քաղաքական իրադրությունը նախա- և հետպատերազմական Գերմանիայում լրիվ այլ էր, քան մերօրյա Հայաստանում, սակայն սովորական մարդկանց ապրումները, վիշտը, մտորումների ու երբեմն նաև հումորի միջոցով կատարվածը հասկանալու, վերաիմաստավորելու իղձը նման են։ Մեկը մյուսից իմաստուն ֆիլմեր ենք ընտրել, և ծրագրի մեկնարկը տալու ենք 1958 թվականի «Մենք հրաշամանուկներ ենք» (Wir Wunderkinder) կինոնկարից։
Ռեժիսոր Քուրթ Հոֆմանի այս ֆիլմը, որի գործողությունները ծավալվում են 1910-1950-ականներին, երգիծական հայացքով հետևում է իր գլխավոր հերոսներին՝ համադասարանցիներ Հանսին և Բրունոյին, որոնցից մեկը մեծանալով գրականագետ է դառնում, իսկ մյուսը՝ Հիտլերի մեծագույն երկրպագու։ Սա արվեստի պատմության այն բացառիկ օրինակներից է, որտեղ հեղինակը կատակերգության լեզվով փորձում է ամոքել մի ամբողջ ազգի վերքերն ու կորսված արժանապատվությունը։ Պատահական չէ, որ «Մենք հրաշամանուկներ ենք»-ը գերմանական կինոյի պատմության 132 կարևորագույն ֆիլմերից է ճանաչվել, իսկ 1958-ին արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի Ոսկե մեդալին։
Դեկտեմբերի 16-ին, ժամը 20:30
Zoom – https://cutt.ly/8hICMjL
ֆիլմը պետք է դիտել նախապես:
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ shorturl.at/ac469, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:

Details

Date:
16/12/2020
Time:
20:30 - 22:00

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan