Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում․ Պաուլի ու Պաուլայի լեգենդը

27/10/2021 @ 19:30 - 21:30

Հոկտեմբերի 27-ից Ֆիլմադարանը «Գյոթե» կենտրոնում վերսկսում է կինոակումբի գործունեությունը։ Ու եթե մինչ հիմա մեր ուշադրությունը կենտրոնացրել էինք արևմտագերմանական կինոյի վրա, ապա այս անգամ ձեզ կներկայացնենք երկա՜ր՝ 12-ֆիլմանոց ծրագիր՝ նվիրված արևելյան՝ սոցիալիստական Գերմանիայի քիչ հայտնի, բայց իրոք շատ բազմապիսի կինոյին։ Կարող է թվալ, թե խիստ կոմունիստական գրաքննության պայմաններում հնարավոր չէր արտասովոր արվեստ ստեղծել, բայց գերմանացի կինոգործիչներն ավելի քան հնարամիտ էին ու բազմաթիվ հրաշալի ֆիլմեր են մեզ ներկայացրել։

Սա Անգելա Մերկելի սիրելի ֆիլմն է, արևելյան Գերմանիայի ամենահայտնի ու հաջողված ֆիլմն է՝ ռեժիսոր Հայներ Կարովի «Պաուլի ու Պաուլայի լեգենդը»․ երաժշտական կատակերգություն երիտասարդ սիրահարներ Պաուլի ու Պաուլայի մասին, ովքեր պետք է բազմաթիվ արտաքին ու ներքին խոչընդոտներ հաղթահարեն, որ միասին լինեն։ Կարովը խորիմաստ առակ է ստեղծել, որը ոչ միայն շատ զվարճալի է ու հանրահայտ Puhdys խմբի լավագույն երգերն է պարունակում, այլև հաջողեցնում է շատ նուրբ ձևերով ծաղրել սոցիալիստական Գերմանիայի խիստ հասարակարգը։
Ֆիլմը կներկայացնի ու քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը։

Details

Date:
27/10/2021
Time:
19:30 - 21:30

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map