Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում՝ «Մարդասպանները մեր շուրջ են»

09/03/2022 @ 19:00 - 21:00

2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին շարունակում ու ամփոփում ենք «Գյոթե» կենտրոնի կինոակումբի արևելագերմանական կինոյի ծրագիրը Ֆիլմադարան ՀԿ-ի հետ։ Ֆիլմերը կներկայացնի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ով նաև կվարի դիտմանը հաջորդող քննարկումը։
Մարտի 9-ին, ժամը 19։00-ին՝ «Մարդասպանները մեր շուրջ են»
Ռեժիսոր՝ Վոլֆգանգ Շտաուդտե
Ռեժիսոր Վոլֆգանգ Շտաուդտեի «Մարդասպանները մեր շուրջ են» կինոնկարը գերմանական հանրահայտ DEFA ստուդիայի ու ոչ պաշտոնապես նաև Արևելյան Գերմանիայի առաջին ֆիլմն է։ Նկարահանվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո՝ Բեռլինի փլատակներում, որտեղ արհավիրքներ վերապրած տարբեր խավերի ու տարիքի գերմանացիներ փորձում են հասկանալ՝ ինչ անել, ինչպես շարունակել ապրել նացիստական անցյալի բեռի տակ ու գիտակցելով, որ իրենց պես անմեղ ու թշվառ թվացող հարևանների մեջ կարող են ծպտյալ ռազմական հանցագործներ թաքնված լինել։

Details

Date:
09/03/2022
Time:
19:00 - 21:00

Organizer

Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map