Loading Events

« All Events

  • This event has passed.

Կոնդի փառատոն // Օր երկրորդ

17/09/2022 @ 18:30 - 22:30

Թեք տեղը՝ Գյոթե կենտրոնի հետ համատեղ, հրավիրում է Ձեզ #Կոնդի_փառատոն ին, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 10,17,24-ին Կոնդ թաղամասի տարբեր հատվածներում։
Կոնդը Երևանի ամենահին բնակեցված բլուրներից մեկն է եղել։ Նույնիսկ՝ ենթադրվում է, որ բավականին վաղ ժամանակվանից ամրոցային բլուր է եղել։ Ամեն դեպքում, ներկայիս Կոնդը, ինչպիսին գիտենք, 17-18–րդ դարերից մեզ է հասել անփոփոխ կառուցվածքով։
Այս եռօրյա փառատոնի ընթացքում փորձելու ենք ներկայացնել ձեզ Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։ Ըստ օրերի փորձելու ենք ձեզ ներկայացնել դրվագներ անցյալից, ներկայից և խոսել նրա ապագայի մասին։
Ստորև Ձեզ ենք ներկայացնում փառատոնի ծրագիրը՝
Օր երկրորդ․ 17.09, Սկիզբը՝ 18:30, վայրը՝ Աբբաս-Ղուլու խանի մզկիթ
Կոնդի Լեո փողոցի կողմից անցումն անցնելուց հետո ձեզ կդիմավորեն Նարե Գրիգորյանի Կոնդի բնակիչներից հավաքագրած երազներից դրվագներ, սոցիոլոգ Շուշան Աբրահամյանի պատրաստած նյութերի հետ կծանոթանաք։ Տարբեր տեղերում կտեսնեք փակցված մակետներ, որտեղ նկարագրված է՝ ինչպես կուզեին տեսնել իրենց տները Կոնդեցիները, սա կլինի Բուիյոն (Վրաստան) խմբի կողմից, կտեսնեք նաև այն նախագծերը, որը տարիներ շարունակ ներկայացվել են Կոնդի վերակառուցման համար «Ուրբանլաբի» կողմից, «Հետք» մեդիագործարանի կողմից կներկայացվեն կոնդեցիների այսօրվա խնդիրները, կմասնակցեք գրաֆիտի և ստենսիլ արտի աշխատանոցի «Ջեհ» (Գերմանիա) խմբի կողմից (չէ՞ որ Կոնդը հիմա լի է գրաֆիտիներով), հետո կարող եք լուսանկարվել Ֆիլոֆոտոգրաֆի ատելիեում (չէ՞ որ Կոնդում ֆոտոսեսիաները ամենաշատն են արվում), կդիտեք «Նադեր, կենդանի արվեստ» պարային կատարումը՝ տեղացի մասնակիցների կատարմամբ, կունկընդրեք «Նինո՛ս մյուզիք»-ի կիթահառների խմբի, «Աշխատավոր մարդիկ» և «Տիեզերք բենդի» կատարումները։
Մենք Ձեզ հրավիրում ենք՝ ճանաչելու Կոնդը, ծանոթանալու նրա պատմամշակութային արժեքին։ Երբ այցելեք, ուշադիր եղեք QR քոդերին, նրանց միջոցով դուք կկարողանաք ավելին իմանալ Կոնդի անցյալի, նրա ճարտարապետություն, պատմության մասին։
Եվ ամենակարևորը այդ օրերին կբացվեն Կոնդի բակերը և դուք կկարողանաք մտնել այնտեղ, որտեղ Կոնդեցիները կպատրաստեն տարատեսակ սնունդ ու խմիչքներ Ձեզ համար։
Սույն ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Գյոթե կենտրոնի և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում։ Նախագծի գործընկերն է նաև Երևանի քաղաքապետարանը։

Details

Date:
17/09/2022
Time:
18:30 - 22:30

Organizers

Tech Degh
Goethe-Zentrum Eriwan

Venue

Kond
Kond District
Yerevan, Armenien
+ Google Map