- This event has passed.
Re-lentus․ կանայք արվեստի ու իրավունքի խաչմերուկում
05/04/2022 @ 17:30 - 19:30
Event Navigation
Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան (Հայաստան) և Մշակույթ և կառավարում լաբը (Վրաստան) հրավիրում են ձեզ մասնակցելու «Re-lentus․ կանայք արվեստի ու իրավունքի խաչմերուկում» միջոցառմանը։
Սա բացառիկ հնարավորություն է հայաստանյան լսարանի համար ծանոթանալու ներկայիս վրաստանյան արվեստի ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ լուսանկարիչ Նաթելա Գրիգալաշվիլիի, վիզուալ արվեստագետ ու տեքստիլի դիզայներ Նինո Քվրիշվիլիի և ռեժիսոր Քեթի Մաչավարիանի։
Հանդիպման ընթացքում Վրաստանից ժամանած մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչները կպատմեն իրենց գործունեության մասին․ ինչպիսի խոչընդոտների են առերեսվում, որոնք են ներկայի կարևորգույն խնդիրները, որին կհաջորդի հարցուպատասխան, այնուհետև՝ ֆիլմի դիտում։
Մասնակցությունն անվճար է։ Միջոցառման լեզուն՝ անգլերեն։
Թե՛ Վրաստանում, թե՛ Հյաստանում արվեստի ու մշակույթի ոլորտները արմատական փոխակերպումների են ենթարկվել վերջին շրջանի գլոբալ ու տարածաշրջանային իրադարձությունների ներքո՝ կործանարար պատերազմից ու քաղաքական ճգնաժամից մինչև մշակութային բողոքի ցույցեր և համավարակ։ Չնայած այս խոչընդոտների, արվեստագետները, մշակութային գործիչներն ու ակտիվիստները շարունակում են իրենց ստեղծարար աշխատանքը՝ արտահայտելով ներկայի մարտահրավերներն ու առաջադրելով հնարավոր լուծումներ։ Միևնույն ժամանակ արվեստի ու մշակույթի գործիչների, մասնավորապես կանանց համար վերջին տարիները խնդրահարույց էին մշակութային իրավունքի պաշտպանվածության տեսանկյունից։ Նախագծի շրջանակներում կազմակերպված հանդիպումները Հայաստանից և Վրաստանից հրավիրված ստեղծագործական ոլորտի կին մասնակիցներին հնարավորություն կտան ներկայացնելու իրենց փորձառությունը, պայքարն ու աշխատանքը։
Ապրիլի 5-ին, ժամը 17։00-ին Երևանում կայնալիք միջոցառմանը Վրաստանից ժամանած երեք արվեստագետ հայաստանյան լսարանին կներկայացնեն ճգնաժամային շրջանում ծավալած իրենց աշխատանքը, որին կհաջորդի քննարկում և ֆիլմի դիտում։
Միջոցառման խոսնակներն են լուսանկարիչ Նաթելա Գրիգալաշվիլին, վիզուալ արվեստագետ ու տեքստիլի դիզայներ Նինո Քվրիշվիլին և ռեժիսոր Քեթի Մաչավարիանին։
Նրանց ելույթներից ու քննարկումից հետո կցուցադրվի Քեթի Մաչավարիանիի նոր ֆիլմը՝ Mziuri-ն, որը փորձ է ֆիլմի հերոսուհու փորձառության միջոցով վերհանելու Թբիլիսիում բնակվող մարդկանց մտորումները ներկայի մարտահրավերների ու կյանքի մասին։
Նրանց ելույթներից ու քննարկումից հետո կցուցադրվի Քեթի Մաչավարիանիի նոր ֆիլմը՝ Mziuri-ն, որը փորձ է ֆիլմի հերոսուհու փորձառության միջոցով վերհանելու Թբիլիսիում բնակվող մարդկանց մտորումները ներկայի մարտահրավերների ու կյանքի մասին։
Խոսնակների մասին
Նաթելա Գրիգալաշվիլին անկախ լուսանկարիչ ու կինոօպերատոր է։ Այժմ հիմնականում իրականացնում է երկարաժամկետ դոկումենտալ նախագծեր Վրաստանի գյուղական համայքներում՝ պատկերելով էթնիկական ու կրոնական փոքրամասնությունների, մարդկանց կյանքը։ Նաթելայի աշխատանքները արժանացել են բազմաթիվ մրցանակների, որոնց թվում Direct Look Photo մրցույթի 3-րդ տեղի (2019), Alexander Ronishvili մրցանակի՝ վրացական լուսանկարչության մեջ մեծ ավանդի համար (2007), հատուկ մրցանակի The Aftermath Project մրցույթում (2007, ԱՄՆ), և այլն։ 2015-ին հիմնել է Kontakt Photos ֆոտո գործակալությունը։ Գրիգալաշվիլին նաև ուսուցանում է լուսանկարչություն Վրաստանի հեռավոր գյուղական համայնքների մարգինալ խմբերին Ջավախեթիում (2014), Պանկիսի կիրճում (2015), Աջարիայում (2016)։
Քեթի Մաչավարիանին ռեժիսոր է։ Սովորել է Իվանե Ջախաշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի արվեստի բաժնում, այնուհետև Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի կինոյի տեսության, ապա՝ ռեժիսուրայի բաժնում։ Հեղինակել է մի քանի կարճամետրաժ ֆիլմ, այնուհետև նկարահանել Salt White ֆիլմը, որի պրեմերան կայացել է 2011-ին Karlovy Vary ֆիլմի փառատոնին, ապա ներկայացվել բազմաթիվ այլ փառատոնների ու արժանացել մրցանակների։ 2016-ին նկարահանել է Georgia 1992 կարճամետրաժ ֆիլմը, որ պատմում է Ակա Մորչիլաձեի պատմությունը։ Նրա վերջին վավերագրական ֆիլմի՝ Mziuri-ի (2020) պրեմիերան կայացել է Hot Docs կանադական վավերագրական ֆիլմի փառատոնին, որտեղ այն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի։
Նինո Կվրիշվիլին երիտասարդ վրացի արվեստագետ է, ով ուսանել է Թբիլիսիի արվեստի ակադեմիայի տեքստիլի դիզայնի բաժնում։ Վերջին շրջանում նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Museum Wäschefabrik-ում (Գերմանիա), Gallery Melike Bilir-ում (Գերմանիա), Binz39-ում (Շվեյցարիա), State Silk Museum-ում (Վրաստան) և KCCC-ում (Լիտվա): Նրա աշխատանքները ցուցադրվել են մի շարք խմբային ցուցադրություններում Գերմանիայում, Խորվաթիայում, Լեհաստանում։ Նինոյի գործերում պատկերվում են պատմական փոփոխությունների գործընթացները, ուսումնասիրում պատմությունն ու ներկայացնում պամական խնդիրները նոր իրականության մեջ՝ նոր գույներով, ձևերով ու գործվածքներով: Նա տեքստիլից ստեղծում է աբստրակտ պատկերներ ու դրանց տալիս նոր իմաստներ։ Նինոն փորձում է ստղծել բանավեճային հարթակ ու բացահայտել արդյունաբերական ոլորտի աշխատողների պատմությունները՝ շեշտադրելով կանանց դերը։
Ծրագիրն իրականացվում է Danish Cultural Institute-ի աջակցությամբ՝ New Democracy Fund նախագծի շրջանակներում։ New Democracy Fund-ը նպատակ ունի ամրապնդելու քաղաքացիական հասարակության ժողովրդավարական կազմակերպումը, ստեղծելու տարածաշրջանային կապեր ու փորձի փոխանակում Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Դանիայի քաղհասարակական կազմակերպությունների միջև։
Միջոցառումը հյուրընկալվում է Գյոթե կենտրոն Երևանի կողմից։