Կոնդի փառատոն 2022

Թեք տեղ թատերական խումը Գյոթե կենտրոնի հետ համատեղ 2022 թ․ սեպտեմբերին Կոնդում կազմակերպեց եռօրյա փառատոն, որի ընթացքում այցելուներին ներկայացվեց Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։ Նախագիծն անդրադարձավ ինչպես թաղամասի անցյալին, այնպես էլ ներկային ու ապագային։

Երգ, պար, երաժշտություն, թատրոն, կինո, հետազոտություններ, աշխատանոցներ, պատմություն, սնունդ, խմիչք և տոնավաճառ՝ մեկ վայրում, միաժամանակ։ Եվ այս ամենը կոնդեցիների ակտիվ մասնակցությամբ։

Նախագծին մասնակցեցին թե տեղացի, և թե միջազգային բազմաթիվ արվեստագետներ ու նախաձեռնություններ։

Նախագիծը հնարավոր է եղել իրականացնել Գյոթե կենտրոնի և Արևելյան gործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում։ Նախագծի գործընկերն էր նաև Երևանի քաղաքապետարանը։