Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոդիտում. Դարպասապահի վախը 11-մետրանոցից

25/03/2020 @ 19:00 - 21:30

Դարպասապահի վախը 11-մետրանոցից

Ռեժիսոր՝ Վիմ Վենդերս
Արտադրման տարեթիվ՝ 1972
Տևողությունը՝ 101 րոպե
Լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
Ամսաթիվ՝ 25 մարտի, 2020
Ժամ՝ 19:00
Վայր՝ Երևանի «Գյոթե» կենտրոն (Մհեր Մկրտչյան 1, Հրապարակի հարևանությամբ)

Մուտքն ազատ է: Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

Ֆիլմից առաջ կցուցադրվի նաև Վիմ Վենդերսի «Վերադարձ Արծաթե քաղաք» (Silver City Revisited) 30 րոպեանոց կարճամետրաժը (1969):

«Դարպասապահի վախը 11-մետրանոցից» նոբելյան մրցանակակիր Պետեր Հանդկեի համանուն ստեղծագործության էկրանավորումն է (հետագայում Վիմ Վենդերսն ու Հանդկեն կհամագործակցեն նաև հանրահայտ «Բեռլինյան երկինքը» (1987) ֆիլմի սցենարի վրա): Դարպասապահը, խախտելով խաղի կանոնները, կարմիր քարտ է ստանում ու գնում տուն: Գիշերն անցկացնելով կինոթատրոնում աշխատող երիտասարդ կնոջ հետ՝ նա հայտնվում է մի իրավիճակում, երբ ստիպված է փախչել ոստիկանությունից: Ամերիկյան դետեկտիվների ազդեցությամբ ստեղված այս աշխատանքում, որը Վենդերսի առաջին լիամետրաժներից էր, նա նշմարում է իր ուրույն մեդիտատիվ ոճը, որը մի քանի տարուց Վենդերսին համաշխարհային փառք կբերի:

Վիմ Վենդերսը, Ռայներ Վերներ Ֆասբինդերն ու Վերներ Հերցոգը մեր օրերում կինոյի դասականներ են համարվում, բացառիկ տաղանդներ, ովքեր իրենց գործունեությամբ 1970-ականներին կերպափոխեցին գերմանական ու համաշխարհային կինոյի երեսը: Բայց որտեղի՞ց են սկսել ապագա վարպետները, ո՞նց են արել իրենց առաջին քայլերը: «Գյոթե» կենտրոնի կինոակումբի մարտյան ծրագրի շրջանակներում հենց սա ենք պարզելու՝ դիտելով ու քննարկելով դասականների առաջին կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերը:

Details

Date:
25/03/2020
Time:
19:00 - 21:30

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map