Loading Events

« All Events

  • This event has passed.

Համերգաշար՝ նվիրված Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին

March 19 @ 19:00 - 21:00

«Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը». համերգաշար՝ նվիրված գերմանացի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին:
Մեծանուն դասականի հոբելյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տոնում են համերգաշարով, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում կկատարվեն Մաեստրոյի սոնատներից, ինչպես նաև՝ իր ժամանակի երաժշտական գլուխգործոցներից:
Հոբելյանական համերգաշարի երկրորդ համերգը կկայանա մարտի 19-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ և հյուրընկալ համերգասրահում:
Երեկոյի ընթացքում Խաչատրյան Տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի /դաշնամուր/ և Կարեն Շահգալդյանի /ջութակ/ կատարմամբ կհնչի Բեթհովենի 1798թ. գրված սոնատներից մեկը՝ «Սոնատ դաշնամուրի և ջութակի համար op. 12, N. 2»:
Համերգին կմասնակցեն նաև`
Սոնա Արզումանյանը /ջութակ/,
Արմեն Թորոսյան /ալտ/,
Վահան Գրիգորյանը /թավջութակ/

Համերգը վարում է Օլյա Նուրիջանյանը:
Երեկոյի ընթացքում կկատարվեն նաև Ջովաննի Բատիստա Վիոտտիի, Յոզեֆ Հայդնի և Ջուզեպպե Տարտինի – Ֆրից Կրեյսլերի ստեղծագործություններից:

Համերգը տեղի կունենա Գյոթե – ինստիտուտի աջակցությամբ:
Տոմսերը վաճառվում են:
Տեղերը սահմանափակ են:
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել /+374 10/ 52 26 91, /+374 10/ 58 94 18 հեռախոսահամարներով:

Details

Date:
March 19
Time:
19:00 - 21:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Aram Khachaturyan Museum

Venue

Aram Khachaturyan Museum
Zarobyan Straße 3
Jerewan, 0009
+ Google Map