
- This event has passed.
Բանախոսություն․ «Ո՞վ է այս Վինքելմանը»․ գեղագիտական անտիկա և արդիական հայեր
04/12/2018 @ 19:00 - 21:00
Event Navigation
Հովհաննիսյան ինստիտուտը և Գյոթե կենտրոնը սիրով հրավիրում են Ձեզ Վարդան Ազատյանի երկու հանրային բանախոսություններին, որոնք տեղի կունենան արվեստաբանության, հնագիտության, ինչպես նաև գերմանական դասական բանասիրության հիմնադիրներից Յոհան Յոհախիմ Վինքելմանի ծննդյան 300-ամյակի և մահվան 250-ամյակի կապակցությամբ:
Բանախոսություն առաջին
ԱՆՏԻԿԱՅԻ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ․ ՏԱՐՎԱ ՄԵՂՄ ԵՂԱՆԱԿՆԵՐՆ ՈՒ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ
Բանախոսություն երկրորդ
ՀՆԱՍԻՐՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆ․
ՎԻՆՔԵԼՄԱՆՅԱՆ ԱՆՏԻԿԱՆ ՀԱՅԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Բանախոսությունները տեղի կունենան նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 4-ին, ժամը 19:00-21:00 Գյոթե կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1, Երևան):