
- This event has passed.
Ցուցահանդես «Կրկնօրինակ N001ՏԻՊ»
11/12/2018 @ 18:30 - 21:00
Event Navigation

VisualGapGallery-ն և «Գյոթե-կենտրոնը» հրավիրում են «Կրկնօրինակ N001ՏԻՊ» ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա Երևանի Գյոթե կենտրոնում, դեկտեմբերի 11-ին, ժամը՝ 18:30-ին:
«Կրկնօրինակ N001ՏԻՊ» ցուցադրությանը ներկայացված է լուսանկարչության, մետաքսագրության, ցիանոտիպի, ռեզինոտիպի տպագրական օրինակներ, 90-ականների մետաքսագրության էսքիզներ, որոնք օգտագործվել են տեքստիլի արտադրության մեջ:
Տպագրությունը, բացի բովանդակությունից, մեզ է փոխանցում բնօրինակի կրկնօրինակը՝ պատճենը: Գեղարվեստական տպագրության մեջ յուրաքանչյուր կրկնօրինակում կա արտիստի ներկայությունը, իսկ արտադյունաբերական արտադրության մեջ կրկնօրինակը դա մեկը մյուսի ավտոմատ վերարտադրումն է:
«Կրկնօրինակ N001ՏԻՊ» –ը ցուցադրում է պատկերի նոր մոդելը: