
- This event has passed.
Առցանց կինոքննարկում. Թիթեղյա թմբուկը, 1979
01/07/2020 @ 20:30 - 21:30
Event Navigation

Հուլիսը Երևանի «Գյոթե» կենտրոնի ու «Ֆիլմադարան» ՀԿ-ի համատեղ ակումբում, այսպես կոչված, նոր գերմանական կինոյի ամիսն է: Միասին խոսելու ենք ստեղծագործական այդ զարմանալի պոռթկման շրջանի ամենանշանակալի ու բնութագրական կինոնկարներից 4-ի մասին:
Առցանց կինոքննարկումը տեղի կունենա՝
1/07/2020 – ժ. 20:30 – Zoom
ֆիլմը պետք է դիտել նախապես
(օրինակ՝ այստեղ shorturl.at/rGV28)
Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, գրանցվեք այստեղ՝ shorturl.at/ac469, և մենք կտեղեկացնենք Ձեզ հետագա քայլերի մասին:
Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկը» (1979)՝ Նոբելյան մրցանակակիր գրող Գյունթեր Գրասի հանրահայտ համանուն վեպի էկրանավորումը, նոր գերմանական կինոյի ամենանշանավոր ֆիլմերից է: 1979-ին այն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ Ոսկե դափնուն, իսկ 1980-ին Օսկար է ստացել որպես Լավագույն օտարալեզու ֆիլմ: Սա նաև միջազգային հանդիսատեսի սիրելի կինոնկարներից էր և գերմանական կինոարվեստի պատմության ամենաշահութաբեր ստեղծագործություններից: Սյուժեի հիմքում փոքրիկ, իմաստուն Օսկարն է, ով ծնվելով 1924 թվականին և տեսնելով մեծերի աշխարհի տարօրինակությունները՝ որոշում է հավերժ 3 տարեկան մնալ: Եվ մինչ աշխարհը Երկրորդ համաշխարհային պատերազմի պես ցնցումների է առերեսվում՝ Օսկարը հասցնում է բազմիցս սիրահարվել, զարմանալի արկածներ վերապրել և այդ ամենը՝ իր սիրելի խաղալիք թմբուկի զարկի ուղեկցությամբ: