
- This event has passed.
Թարգմանչական աշխատարանի ավարտական միջոցառում
27/09/2019 @ 18:00 - 20:00
Event Navigation

Գյոթե կենտրոնը բոլորին սիրով հրավիրում է սեպտեմբերի 27-ին ժամը 18:00-ին կայանալիք գրական թարգմանչական աշխատարանի ամփոփիչ միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում թարգմանիչները կընթերցեն հատվածներ իրենց թարգմանություններից, հնարավորություն կընձեռվի շփվել և հարցեր ուղղել նաև ներկա գտնվող հեղինակներին:
Բացի այդ երեկոյի ընթացքում կներկայացվի Հովհաննես Թումանյանի «Հայկական հեքիաթներ» գրքի գերմաներեն տարբերակը՝ տիկին Ագապի Մկրտչյանի թարգմանությամբ: Գրքի հետ մեկտեղ կցուցադրվեն նաև հեքիաթների պատկերազարդումները՝ հայ և գերմանացի երեխաների կատարմամբ:
Մուտքն ազատ է: