Loading Events

« All Events

  • This event has passed.

Շոշափելի մաթեմատիկա

07/10/2019 @ 15:00 - 18:00

Հոկտեմբերի 7-ին ժամը 15:00-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կբացվի Գյոթե-ինստիտուտի «Շոշափելի մաթեմատիկա» շրջիկ ցուցահանդեսը:
«Շոշափելի մաթեմատիկա» ցուցահանդես է, որը երեխաներին, դեռահասներին ու մեծահասակներին հնարավորություն կտա բացահայտելու մաթեմատիկան նոր տեսանկյունից, ինտերակտիվ ցուցանմուշների և խաղերի օգնությամբ:
Փոքրիկ փորձերի միջոցով այցելուներին հնարավորություն է տրվում ուսումնասիրել մաթեմատիկական հարցերն ու օրենքները և բառի ուղիղ իմաստով՝ շոշափելով հասկանալ:
Ցուցահանդեսը 2013 թվականից ի վեր մեծ համբավ ունի տարածաշրջանում:
Այն մշակվել է գերմանական Գիսեն քաղաքի «Mathematikum» թանգարանի կողմից, որն աշխարհում առաջին ինտերակտիվ մաթեմատիկական թանգարանն է:
Եվ ահա, վերջապես, ցուցահանդեսը հասել է Հայաստան և հասանելի կլինի դասարանների, ընտանիքների և պարզապես սովորական այցելուների համար:
Առանձին ցուցանմուշները պատմում են իրենց մասին, այնպես որ ցուցահանդեսը կարելի է նաև այցելել ինքնուրույն, առանց ուղեվարի: Սակայն ներս մտնել հնարավոր է միայն նշված ժամերին։

Դասարաններ՝ երկ.-ուրբ. ժ. 10:00-14:00
(Խնդրում ենք նախատես գրանցվել, հեռախոս՝ 060 504712)

Անհատներ`
Աշխատանքային օրերին`ժ. 16։30, 18։00
Շաբաթ/կիրակի` ժ. 12։00, 13։30, 15։00

Բացման արարողության ընթացքում կլինի կարճ զեկույց մաթեմատիկայի վերաբերյալ, որը պատկերավոր և հստակ ձևակերպումներով այցելուներին կբացահայտի շատերի համար այդ անծանոթ աշխարհը:
Բոլորին սիրով հրավիրում ենք մասնակցել բացման արարողությանը, սակայն խնդրում ենք անպայման նախապես գրանցվել (հեռ.՝ 060 504712):

Details

Date:
07/10/2019
Time:
15:00 - 18:00

Organizers

Goethe-Institut
Goethe-Zentrum Eriwan

Venue

TUMO Center for Creative Technologies
16 Halabyan St.
Jerewan, Armenien
+ Google Map