Loading Events

« All Events

  • This event has passed.

Ֆիլմակումբ․ Անկումը

16/10/2019 @ 19:00 - 21:00

Ռեժիսոր՝ Օլիվեր Հիրշբիգել
Արտադրման տարեթիվ՝ 2004
Տևողությունը՝ 155 րոպե
Օր՝ 16 հոկտեմբերի, 2019
Ժամ՝ 19:00
Լեզուն՝ գերմաներեն, ռուսերեն՝ հայերեն ենթագրերով
Վայր՝ Երևանի «Գյոթե» կենտրոն (Մհեր Մկրտչյան 1)
Մուտքն ազատ է:

Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

2005 թվականին Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակին առաջադրված այս ֆիլմը պատմում է Ադոլֆ Հիտլերի ու Երրորդ Ռեյխի գոյության վերջին օրերի մասին: Մինչ խորհրդային բանակը գրոհում ու ռմբակոծում է Բեռլինը, ֆյուրերը պատսպարված է գերմանական մայրաքաղաքի իր բունկերում: Պատրանքներով ապրող Հիտլերը ռազմական ծրագրեր է մշակում և հրամաններ տալիս իր գեներալներին` դեռևս հույս ունենալով մեկ խորամանկ քայլով ջախջախել Ստալինին ու ամերիկյան զորքերին և փառահեղ հաղթանակ տանել աշխարհի պատմության ամենաարյունալի պատերազմում: Միաժամանակ հուսահատ գերմանացիները Բեռլինի ավերակներում վերջին ուժերով փորձում են կանխել խորհրդային զորքերի կատաղի, որոշիչ գրոհը:

Ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս փայլուն Բրունո Գանցը (Վիմ Վենդերսի «Բեռլինյան երկինքը» (1987) պաշտամունքային ֆիլմի գլխավոր դերակատարը), հիմնված է Հիտլերի անձնական քարտուղարի հուշերի վրա:

Details

Date:
16/10/2019
Time:
19:00 - 21:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map