Loading Events

« All Events

  • This event has passed.

Հանրային զրույց Դենիել Բըրդի հետ

12/11/2019 @ 15:30 - 17:00

Վերականգնելով Հայաստանի կինոժառանգությունը
Դենիել Բըրդ

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը, որը առավել հայտնի է Մատենադարան անունով, համաշխարհային հռչակ է վայելում ձեռագրերի պահպանության, վերականգնման և վերարտադրման համար: Սույն ելույթում հնչում է այն պնդումը, որ հայկական ֆիլմերն արժանի են սեփական Մատենադարանը կամ Կինոդարանն ունենալուն: Մատենադարանում պահվող ձեռագրերի նման, բնօրինակ կինոբաղադրիչները՝ նեգատիվները, ֆիլմերի պատճենները, ցուցադրությունների համար նախատեսված տարբերակները, մագնիսական ժապավենները, օպտիկական ձայնագրությունները խոցելի վիճակում են և գտնվում են քայքայման եզրին: Այս շնորհանդեսը Մատենադարանի նախաձեռնած վերականգնողական աշխատանքները հանդիպադրել է առաջատար կինովերականգնող մասնագետների կատարած ջանքերին: Շնորհանդեսում ընդգծվում է Սերգեյ Փարաջանովի երեք կարճամետրաժ՝ «Հակոբ Հովնաթանյան» (1967), «Կիևյան որմնանկարներ» (1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985) ֆիլմերի վերականգնման ճանապարհին ծառացած դժվարությունները, ինչպես նաև խոսվում է «Կինոյի տաճարի»՝ «Նռան գույնից» (1969) դուրս մնացած վերականգնված կադրերի ինստալյացիայի մասին:

Մոդերատոր՝ Մելիք Կարապետյան

 

Details

Date:
12/11/2019
Time:
15:30 - 17:00

Organizers

European Film Festival
Goethe-Zentrum Eriwan

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map