Loading Events

« All Events

  • This event has passed.

Ֆիլմակումբ. Ֆաուստ

04/12/2019 @ 19:00 - 21:00

Ֆաուստ
Ռեժիսոր՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաու
Արտադրման տարեթիվ՝ 1926
Տևողությունը՝ 105 րոպե
Լեզուն՝ գերմաներեն՝ հայերեն ենթագրերով
Ամսաթիվ՝ 4 դեկտեմբերի, 2019
Ժամ՝ 19:00
Վայր՝ Երևանի «Գյոթե» կենտրոն (Մհեր Մկրտչյան 1, https://bit.ly/2pL4SQv )

Մուտքն ազատ է

Ֆիլմը կներկայացնի և քննարկումը կվարի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:

«Գյոթե» կենտրոնի կինոակումբում շարունակում ենք համաշխարհային կինոյի մեծագույն նորարար Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը: Դեկտեմբերի 4-ին՝ ժ. 19:00-ին, համեցե՛ք «Ֆաուստի» դիտմանը՝ մի ֆիլմ, որը 1926-ին բացառիկ էր իր հատուկ էֆեկտներով, զանազան օպերատորական հնարքներով, դեկորացիաներով, խորհրդավոր մթնոլորտով և ռեժիսորի ընդհանուր ամբիցիոզ մտահղացմամբ, և այն առայսօր տպավորիչ է:
Գերմանական ժողովրդական լեգենդի և Գյոթեի համանուն ստեղծագործության մոտիվներով նկարահանաված այս ֆիլմը պատմում է, թե ինչպես սատանան՝ Մեֆիստոֆելեսը գրազ է գալիս Միքայել հրեշտակապետի հետ, որ նա կարող է այլասեռել ցանկացած արդար մարդու հոգին: Այդպես նա պայմանագիր է կնքում ազնիվ և ճշտամիտ ալքիմիկոս Ֆաուստի հետ, և միասին նրանք բազում ճամփորդությունների են գնում և բազում արկածներ վերապրում, որոնց ընթացքում սատանան շարունակ փորձում է գայթակղել և պղծել Ֆաուստին:

 

Details

Date:
04/12/2019
Time:
19:00 - 21:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Filmadaran

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map