
- This event has passed.
Ցուցահանդես. ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ և ՄԱԹԵՄԱՏԻԿԱ. ՀԱՐՄՈՆԻԿ ՓՈԽՀԱՏՈՒՄ
22/11/2019 @ 18:00 - 20:30
Event Navigation

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ և ՄԱԹԵՄԱՏԻԿԱ. ՀԱՐՄՈՆԻԿ ՓՈԽՀԱՏՈՒՄ
Ցուցահանդես/ Պերֆորմանս / Բանախոսություն
«Ես երեխաներին երաժշտություն, ֆիզիկա և փիլիսոփայություն կսովորեցնեի, բայց ամենակարևորը՝ երաժշտություն,
քանզի արվեստում առկա ձևերն ու նմուշները կարող են բանալի լինել բոլոր տեսակի ուսումնասիրությունների համար»:
Պլատոն
Թեև հայտնի է, որ հին չինացիները, հնդիկները և եգիպտացիները ուսումնասիրել են ձայնի մաթեմատիկական
սկզբունքները, այնուամենայնիվ Հին Հունաստանի Պյութագորականներն առաջին հետազոտողներն էին, որ
ուսումնասիրեցին երաժշտական միավորների արտահայտչականությունը՝ թվային հարաբերակցության, և, մասնավորապես
ամբողջական թվերի հարաբերակցությունների տեսանկյունից: Նրանց հիմնական ուսմունքը այն էր, որ «ամբողջ
բնությունը բաղկացած է թվերից բխող ներդաշնակությունից»:
Երաժշտության այնպիսի տարրեր, ինչպիսիք են ձևը, ռիթմը և մետրը, տեմպն ու ձայնի բարձրությունը սերտ կապի մեջ
են ժամանակի և հաճախության չափումների հետ՝ ֆիզիկայի ու երկրաչափության մեջ ունենալով պատրաստի անալոգներ:
Ցուցադրությունը կներկայացնի այս բարդ, հարմոնիկ փոխհատումները:
Ցուցահանդեսի բացման ընթացքում միասին կստեղծենք ալեատորիկ երաժշտություն՝ խաղալով Մոցարտի ստեղծած
զառախաղը: Դուք կհամոզվեք, որ երաժշտություն ստեղծելու համար պարտադիր չէ նույնիսկ նոտաների իմացությունը)
Բանախոսությունը կանդրադառնա երաժշտական հարմոնիային՝ որպես բնության օրենքների շարունակություն:
Ցուցահանդեսի մտահղացումը, իրականացումը և բացման բանախոսությունը՝ Մարինե Կարոյանի:
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, «Գյոթե կենտրոնում»:
Մուտքն ազատ է: