Loading Events

« All Events

  • This event has passed.

Եվրոպական ֆիլմերի փառատոն՝ Գյումրիում. «Համակարգ քանդողը»

24/11/2019 @ 19:00 - 21:00

Եվրոպական ֆիլմերի երկրորդ փառատոնի շրջանակում սիրով հրավիրում ենք բոլորին նոյեմբերի 24-ին ժամը 19:00 Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում դիտելու գերմանացի ռեժիսոր Նորա Ֆինգշայդի «Համակարգ քանդողը» ֆիլմը:

System crasher՝ «համակարգի խափանիչ» տերմինով բնութագրում են հատուկ այն երեխաներին, որոնք տարատեսակ պատճառներից ելնելով ստիպված են գտնվել Գերմանիայի սոցիալական հաստատություններում, սակայն լուրջ հոգեկան և զգացմունքային խանգարումների հետևանքով չենք կարողանում ինտեգրվել և դուրս են մնում համակարգից: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Բեննին, 9 տարեկան է, բայց շատ վտանգավոր: Նա սոցիալապես անապահով ընտանիքից է, և սեփական մայրը չի կարողանում այլևս հոգ տանել նրա համար: Աղջկա մոտ զայրույթի անկառավարելի, սուր բռնկումներ են լինում, որոնք վտանգավոր են շրջապատի համար: Ֆիլմը գալիս է այն տխուր եզրահանգման, որ Բեննիի նման երեխաներին առկա պայմաններում հնարավոր չէ օգնել:

Details

Date:
24/11/2019
Time:
19:00 - 21:00

Organizers

European Film Festival
Goethe-Zentrum Eriwan

Venue

Kino “Oktober” Gjumri
Vardanants Square
Gjumri, Armenien
+ Google Map