Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց աշխատարան Նիկոլա Ժուրնոյի հետ

April 25 @ 14:00 - 14:30

«Սառցաբեկորների երաժշտությունը» նախագծի շրջանակում

Երկար տարիներ է ինչ Գյոթե ինստիտուտը համագործակցում է ծաղրանկարիչ Նիկոլա Ժուրնոյի հետ, որը ստեղծել է «Սառցաբեկորների երաժշտությունը» միջազգային նախագծի հետաքրքիր կերպարներին: Արվեստի միջոցով մենք փորձում ենք անդրադառնալ կլիմայի փոփոխությանը և ամբողջ աշխարհում սառցաբեկորների հալոցքի տխուր հետևանքներին:
Մեկուսացման այս դժվարին շրջանում Նիկոլան պատրաստակամություն հայտնեց աջակցել «Սառցաբեկորների երաժշտությունը» նախագծին: Կարող եք հետևել նրան և վայելել առցանց աշխատարանը:

Ինչպես որ ձմեռը քուն մտնող կենդանիներն են իրենց սեփական մաշկի վրա զգում կլիմայական փոփոխությունները, մենք նույնպես գտնվում ենք նմանատիպ իրավիճակում և այդ իսկ պատճառով աշխատարանը կանդրադառնա ձմեռվա մեր սեփական պատկերացումներին: Մեր պատմությունների հերոսը պինգվինն է, որը կմարմնավորի մեր հիշողությունները: Առցանց վեց հեռարձակումների ընթացքում յուրաքանչյուր մասնակից կստեղծի իր սեփական պատկերապատումը, որը հետագայում, հնարավոր է, կներկայացվի «Սառցաբեկորների երաժշտությունը» նախագծի մասին պատմող նյութում:

Նկարազարդման ինտերակտիվ առցանց աշխատարանը ծաղրանկարիչ Նիկոլաս Ժուրնոյի հետ կիրականացվի ուղիղ հեռարձակմամբ՝ Վրաստանի Գյոթե ինստիտուտի և Երևանում Գյոթե կենտրոնի ֆեյսբուքի կայքերով՝
Շաբաթ և կիրակի օրերին, ժամը՝ 14:00
Ապրիլի 18-19 / Ապրիլի 25-26 / Մայիսի 2-3
Ցանկանու՞մ եք մասնակցել աշխատարանին, ուրեմն միացեք Վրաստանի Գյոթե ինստիտուտի էջին ուղիղ ժամը 14:00-ին:
https://www.facebook.com/events/864089074058296/

Եթե դուք բաց եք թողել առաջին երկու հանդիպումը, հոգ չէ: Դուք կարող եք դիտել աշխատարանի առաջին երկու հանդիպման ձայնագրությունը և ամսի 25-ին պարզապես միանալ մեզ: Նիկոլան կընտրի լավագույն 5 աշխատանքները և կշարունակի ձեզ հետ միասին աշխատել դրանց վրա:

Ծրագիր
1.Հեռարձակում
Ներածություն
Ծանոթություն (հեղինակային գործեր, նախագծեր Գյոթե ինստիտուտի հետ)
Նախագծի կառուցվածքի և նպատակի մասին
Տեխնիկական հնարքներ՝ ինչպես նկարել կերպարներին
Քայլ առ քայլ անդրադարձ
Հարց ու պատասխան

Տնային հանձնարարություն
Աշխատել կերպարի վրա
Ստեղծել հատուկ կերպար

2/ 3. Հեռարձակում
Պատկերապատումների կարևոր բաղադրիչները (վիզուալ և սցենարային)
Ծանոթություն պատկերապատման բաղադրիչների հետ
Հարց ու պատասխան

Տնային հանձնարարություն
Ստեղծել մեկ պատկերապատում իր բոլոր բաղադրիչներով հանդերձ
Վերարտադրել ձյան հետ կապված հիշողություններ

4.Հեռարձակում
Storyboarding
Ինչպես ստեղծել պատմություն
Հարց ու պատասխան

Տնային հանձնարարություն
Նկարել պատկերապատման էսքիզ

5/6. Հեռարձակում
Ամփոփում

Նիկոլա Ժուրնոյի մասին լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ այստեղ:

Organizer

Goethe-Institut