Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց կինոքննարկում. Ֆիցկարալդո (Վերներ Հերցոգ, 1982)

06/05/2020 @ 20:30 - 21:30

Չնայած կորոնաճգնաժամին՝ վերսկսում ենք «Ֆիլմադարան» ու «Գյոթե» կենտրոնի համատեղ կինոակումբի հանդիպումները, բայց արդեն՝ առցանց տիրույթում:

Մայիսին Երևանի «Գյոթե» կենտրոնի և «Ֆիլմադարան» ՀԿ-ի համատեղ կինոակումբի հերոսը համաշխարհային կինոյի կենդանի դասական Վերներ Հերցոգն է: Մայիսի 6-ին՝ 20:30-ին, քննարկում ենք ռեժիսորի ամենահայտնի ու ամենաէպիկական գլուխգործոցը՝ «Ֆիցկարալդո»-ն, XX դարասկզբի հավակնոտ մի գործարարի մասին, ով, հսկա նավը բարձրացնելով լեռան վրա, որոշում է օպերա հիմնել ամազոնյան ջունգլիների կենտրոնում:

ֆիլմը պետք է նախապես դիտել, որ նշված օրը, նշված ժամին բոլորով քննարկենք: Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, անձնական նամակ gգրեք info@atieff.org հասցեին, ու մենք ձեզ կտեղեկացնենք հետագա քայլերի մասին։

Details

Date:
06/05/2020
Time:
20:30 - 21:30

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan