Loading Events

« All Events

  • This event has passed.

Ռադիո Անտենա

15/05/2020 @ 8:00 - 15/07/2020 @ 17:00

Համաշխարհային պանդեմիան ստեղծեց աշխարհում մեծ քաոս՝ ստիպելով մեզ փոխել մեր գոյություն ունեցող պրակտիկաները և մտածել իրար հետ հավաքվելու այլ ճանապարհների մասին։

Սա առիթ է, որ չհետաձգենք կապվելու, կիսելու, մեր ունեցած սերը տարածելու, իրար հետ լսելու և մտածելու մեր ցանկությունը և կարիքը։ Ուրիշների հետ լինելը միշտ հրատապ է, և մենք չենք կարող առանց դրա։ Մենք փոխանցելու ենք, փոփոխվելու ենք և վերածնվելու ենք։

Ռադիո Անտենան իրականացվում է արվեստագետների և ընկերների կողմից, այն ստեղծվել է և նվիրված է՝ պատկերացնելու և փորձարկելու ձայնի միջոցով հաղորդակցությունը բակերի, թաղամասերի, քաղաքների, Կովկասի հարևանության և մնացած աշխարհի միջև։

https://www.radioantenna.net/hy

Համաժամանակյա ռադիոհաղորդումը հնարավորության կտա լսել և անգամ խառնել տարբեր ալիքները՝ հիմնված հանպատրաստից միքսելու գաղափարի վրա՝ ստեղծելու սեփական աուդիո փորձառություն։ Հարթակը բաց է ողջ աշխարհից այլ նախաձեռնությունների հետ համագործակցության համար։

Ռադիո Անտենան հեռարձակում է կրթության / էկոլոգիայի և միջավայրի / փոփոխությունների / արվեստի / ապագայի պատկերացումների և այլ թեմաների շուրջ։

Թիմ՝ Ալեքսի Սոսելիա / Մարյամ Կուպրաշվիլի  / Մերի Միքայելյան

Դիզայնը՝ Ելենա Աբաշիձեի / Զուրա Ծոֆուրաշվիլիի հետ համագործակցությամբ

Կայքի ձևավորումը՝ art schema-ով

Եթե ցանկանում եք մասնակցել ձեր գաղափարներով, կարող եք գրել մեզ՝  lsoselia@gmail.com / mary.mikaelyan@gmail.com

Details

Start:
15/05/2020 @ 8:00
End:
15/07/2020 @ 17:00