Loading Events

« All Events

  • This event has passed.

Առցանց կինոքննարկում. Յուրաքանչյուրն իր համար, և Աստվածն ընդդեմ բոլորի (Վերներ Հերցոգ, 1974)

13/05/2020 @ 20:30 - 21:30

Չնայած կորոնաճգնաժամին՝ վերսկսում ենք «Ֆիլմադարան» ու «Գյոթե» կենտրոնի համատեղ կինոակումբի հանդիպումները, բայց արդեն՝ առցանց տիրույթում:

Մայիսին Երևանի «Գյոթե» կենտրոնի և «Ֆիլմադարան» ՀԿ-ի համատեղ կինոակումբի հերոսը համաշխարհային կինոյի կենդանի դասական Վերներ Հերցոգն է: Մայիսի 13-ին՝ 20:30-ին, քննարկում ենք ռեժիսորի ամենաառեղծվածային ֆիլմերից մեկը՝ «Յուրաքանչյուրն իր համար, և Աստվածն ընդդեմ բոլորի» տպավորիչ վերնագրում: Իրական փաստերի հիման վրա նկարված այս ֆիլմում գերմանական քաղաքի հրապարակում մի առավոտ անհայտ երիտասարդ է հայտնվում՝ անանուն, անխելք ու անհայրենիք: Ոչ խոսել գիտի, ոչ նորմալ քայլել: Վեհ հասարակության որոշ անդամներ իրենց վրա են վերցնում մարդուն քաղաքակրթելու առաքելությունը…

ֆիլմը պետք է նախապես դիտել, որ նշված օրը, նշված ժամին բոլորով քննարկենք: Եթե ուզում եք մասնակցել քննարկմանը, անձնական նամակ gգրեք info@atieff.org հասցեին, ու մենք ձեզ կտեղեկացնենք հետագա քայլերի մասին։

Details

Date:
13/05/2020
Time:
20:30 - 21:30

Organizers

Filmadaran
Goethe-Zentrum Eriwan