
- This event has passed.
Կինոդիտում՝ Աստղեր
17/11/2021 @ 19:00 - 21:00
Event Navigation

«Գյոթե» կենտրոնի կինոկակումբը վերսկսում է իր գործունեությունը, և եթե մինչ այս մեր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էինք արևմտագերմանական կինոյի վրա, ապա այս անգամ ձեզ կներկայացնենք երկա՜ր՝ 12-ֆիլմանոց ծրագիր՝ նվիրված արևելյան՝ սոցիալիստական Գերմանիայի բազմապիսի կինոարվեստին։ Սա այս ֆիլմերը դիտելու և քննարկելու բացառիկ հնարավորություն է, քանի որ դրանց մեծ մասը համացանցում չեք գտնի՝ ինչքան էլ մանրակրկիտ որոնեք։
«Աստղերը» արևելագերմանական հանրահայտ ռեժիսոր Կոնրադ Վոլֆի առաջին ֆիլմերից է, որը 1959 թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի Ժյուրիի հատուկ մրցանակին։
1943 թվական։ Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Նացիստական բանակի սպա Վալթերը Բուլղարիայից Աուշվից համակենտրոնացման ճամբար է ուղեկցում տեղական հրեաներին, որտեղ վերջիններս պետք է ոչնչացվեն։ Սակայն եթե ուրիշները սառնասրտորեն կատարում են այս հրեշավոր հրամանը, Վալթերը սիրահարվում է Ռութ անունով հրեա մի աղջկա․․․