- This event has passed.
Կինոդիտում՝ Պառակտված դրախտ
10/11/2021 @ 19:00 - 21:00
Event Navigation
«Գյոթե» կենտրոնի կինոկակումբը վերսկսում է իր գործունեությունը, և եթե մինչ այս մեր ողջ ուշադրությունը կենտրոնացրել էինք արևմտագերմանական կինոյի վրա, ապա այս անգամ ձեզ կներկայացնենք երկա՜ր՝ 12-ֆիլմանոց ծրագիր՝ նվիրված արևելյան՝ սոցիալիստական Գերմանիայի բազմապիսի կինոստեղծագործություններին։ Կարող է թվալ, թե խիստ կոմունիստական գրաքննության պայմաններում հնարավոր չէր արտասավոր արվեստ ստեղծել, բայց գերմանացի կինոգործիչներն ավելի քան հնարամիտ էին ու բազմաթիվ հրաշալի ֆիլմեր են ստեղծել։
Կոնրադ Վոլֆի «Պառակտված դրախտը», կինոգետների գնահատմամբ, գերմանական 100 կարևորագույն ֆիլմերից մեկն է։ Անվանի կինոգետ ու գրող Հանս Հելմութ Փրինցլերն ասում էր, որ այս ֆիլմը «Արևելյան Գերմանիայի ազգային գիտակցությունը պատկերելու առաջին անկեղծ փորձն է»։ Բացի այդ՝ սա չափազանց խիզախ ստեղծագործություն է, քանի որ արևելագերմանական գրաքննության պայմաններում համարձակվել է ուսումնասիրել երկրից արտագաղթի թեման։
Ըստ սյուժեի՝ 1950-ականներն են, Բեռլինյան պատը դեռ չի կառուցվել։ Երիտասարդ բանվորուհի Ռիտան սիրահարվում է քիմիկոս Մանֆրեդին։ Եվ թվում է, թե ամեն ինչ հրաշալի է։ Սակայն չհարմարվելով տեղական կենսապայմաններին՝ Մանֆրեդը որոշում է փախչել Արմտյան՝ կապիտալիստական Գերմանիա, և Ռիտան ստիպված է նրա հետևից գնալ՝ ջանալով համոզել, որ հետ գա։