
- This event has passed.
Ադոլֆ Դիռի «Լուսանկարներ Կովկասից» ցուցահանդեսը Գյումրիում
30/11/2021 @ 19:00 - 21:00
Event Navigation

Լուսանկարիչ Ադոլֆ Դիռի «Լուսանկարներ Կովկասից» ցուցահանդեսն իրականացվել է Վրաստանի Գյոթե-ինստիտուտի, պետական գրականության թանգարանի և Մյունխենի Հինգ Մայրցամաքներ թանգարանի հետ համագործակցության արդյունքում։ Ցուցահանդեսը սեպտեմբերի 23-ին բացվել է Երևանի Գյոթե կենտրոնում և նոյեմբերի 30-ից հասանելի կլինի նաև Գյումրիում՝ Ասլամազյան քույրերի թանգարանում։
Լուսանկարիչ, լեզվագետ և ազգագրագետ Ադոլֆ Դիռը ծնվել է 1867թ. դեկտեմբերի 17-ին Մյունխենի մոտ՝ Աուգսբուրգ քաղաքում, որտեղ նա հաճախել է դպրոց և գիմնազիա: Սակայն վերջինս նա թողել է անավարտ և հաճախել ու ավարտել է առևտրի մի դպրոց: Այսպիսով նա չի ունեցել բուհական ընդհանուր հասունության վկայական: Այնուամենայնիվ 1891 և 1892 թվականներին նա Բեռլինում մի քանի ամիս որպես ազատ ունկնդիր հաճախել է Արևելյան լեզուների ճեմարանը, որից հետո՝ 1892-1896թթ. արևելյան լեզուներ է ուսանել Սորբոնի Արևելյան կենդանի լեզուների դպրոցում և՝ Փարիզի Ֆրանսիայի վարժարանում:
Լուսանկարները, որոնք Դիռն արել է Կովկասում, պահպանվում են Հինգ մայրցամաքներ թանգարանի լուսանկարների հավաքածուներում: Լուսանկարներում պատկերված են մարդիկ այն շրջաններից, որտեղ նա ճամփորդել է՝ իրենց հագուստով, զարդերով և այլ աքսեսուարներով: Լուսանկարներում պատկերված են նաև բնապատկերներ, բնակավայրեր, ճարտարապետություն, երաժիշտներ, կավաշինություն, մեղվապահություն, արհեստ և տեխնիկա: Դիռի լուսանկարներն ակնհայտորեն բարձր են գնահատվել: Նրա գործընկերները դրանք օգտագործում էին հրապարակումների նկարազարդման համար և որպես վավերագրական նյութ՝ արհեստագործության համար:
Դիռը նաև ունեցել է լեզուներ սովորելու արտակարգ տաղանդ: Մի քանի քերականական ձեռնարկների հեղինակ է: