![Loading Events](http://goethe-zentrum.am/wp-content/plugins/the-events-calendar/src/resources/images/tribe-loading.gif)
- This event has passed.
Կինոդիտում՝ «Բացահայտում»
16/03/2022 @ 19:00 - 21:00
Event Navigation
![](http://goethe-zentrum.am/wp-content/uploads/2022/01/271755257_5054168731294589_2172974862742123076_n.jpg)
2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին շարունակում ու ամփոփում ենք «Գյոթե» կենտրոնի կինոակումբի արևելագերմանական կինոյի ծրագիրը Ֆիլմադարան ՀԿ-ի հետ։ Ֆիլմերը կներկայացնի կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ով նաև կվարի դիտմանը հաջորդող քննարկումը։
Մարտի 16-ին, ժամը 19։00-ին՝ «Բացահայտում»
Ռեժիսոր՝ Հայներ Կարով
«Բացահայտում»-ը Արևելյան Գերմանիայում լույս տեսած ամենավերջին ու մեր արևելագերմանական ծրագրի ամփոփիչ ֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունեցել 1989 թվականի նոյեմբերի 9-ին՝ Բեռլինյան պատի տապալումից ու Գերմանիայի վերամիավորումից մի քանի ժամ առաջ։ Եվ դա շատ սիմվոլիկ է, քանի որ ֆիլմը պատմում է շատ ծանր ինքնաբացահայտման մասին։ Սա շատ վառ ու իսկական մարդկային դրամա է, որը նկարահանել է նույն ռեժիսոր Հայներ Կարովը, ով հեղինակել էր մեր արևելագերմանական ծրագրի առաջին ֆիլմը՝ նույնքան վառ ու նույնքան խնդրահարույց «Պաուլի ու Պաուլայի լեգենդը» (1973):