
- This event has passed.
Քննարկում․ Ներկայության դատարկ տարածքները
19/04/2022 @ 18:00 - 19:30
Event Navigation

Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Բեռլինում Ռուբեն Արևշատյանի համադրած «Ներկայության դատարկ տարածքները․ անցյալի և ապագայի միջև» ցուցահանդեսին նվիրված հանրային քննարկմանը։ Թեման անդրադառնում է արվեստի և ճարտարապետության միջև հարաբերություններին։ Ցուցահանդեսը ներկայացնում է տարբեր սերունդների արվեստագետների՝ Բեռլինից և Արևելյան ու Արևմտյան Եվրոպայից, որոնք տարբեր տեսանկյուններից են բարձրացնում թե՛ ուրբանիստական հետևանքները, թե՛ սոցիալական ցնցումների հնարավորությունները։
Անվանումը որոշ իմաստով փոխաբերություն է, որը նկարագրում է ազատ մնացած հանրային տարածքները։ Ինչպե՞ս կարող է «դատարկությունը» վերագտնել երբեմնի հանրային, սոցիալական և քաղաքական իմաստը։
Հանրային քննարկմանը կմասնակցեն Բեռլինի Galerie Nord I Kunstverein Tiergarten-ի տնօրեն Վերոնիկա Վիտտեն, արվեստագետներ Աստրիդ Բուշը, Արման Գրիգորյանը, Մհեր Ազատյանը և ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արևշատյանը։
Մուտքն ազատ է։