- This event has passed.
ՏՆԻՑ ԼԱՎ ՏԵՂ ՉԿԱ
26/05/2022 @ 18:00 - 10/06/2022 @ 18:00
Event Navigation
Կատարինա Մադերթաներ
26/05-10/06
Դալան Պատկերասրահ, Աբովյան 12, 2-րդ հարկ
26/05-10/06
Դալան Պատկերասրահ, Աբովյան 12, 2-րդ հարկ
Կատարինա Մադերթաներն այն արվեստագետներից է, ում հաջողվում է անընդհատ զարմացնել, ընդ որում՝ ամեն անգամ նորովի։ Հետևողական կերպով նա անսպասելի համադրություններ է նախընտրում՝ ինստալյացիաներ և առարկաներ ստեղծելիս, սակայն նրա վերջին աշխատանքները հատկապես աչքի են ընկնում իրենց համարձակ մոտեցմամբ՝ բովանդակությամբ հեռու, բայց միևնույն ժամանակ նույնատիպ՝ զուգորդմամբ և ձևով:
Այս ցուցահանդեսի համար ընտրված վայրը՝ Դալան ցուցասրահը, պատահական չէ։ 19-րդ դարի վերջից պահպանված հենց այս շենքում, որտեղ դեռ առկա է տնային աուրան, հնարավոր դարձավ բոլորովին այլ համատեքստում ցուցադրել այնպիսի տան պարագաներ, ինչպիսիք են, օրինակ, ժանյակավոր սփռոցները:
Այս անգամ իրար գլխի են հավաքված նաև մաշված անվադողեր, մալուխային թմբուկներ և արվեստագետի կողմից պատրաստված կերամիկական ընդարձակիչները: Նույնիսկ կերամիկան, որ հիմնականում հայտնի է իբրև ավանդական ձեռագործ աշխատանք, նա օգտագործում է ամենաանսպասելի ձևով: Առաջին հայացքից անհասկանալի կերպով միմյանց խորթ թվացող առարկաները՝ համակցված փոքր տարածության մեջ, նոր իմաստ են ստանում. մի կողմից տան հարմարավետությունը, մյուս կողմից՝ խայտաբղետ դուրսը։ Այս տարակուսելի ինստալյացիան զուրկ չէ հումորային տարրերից՝ արտահայտված թե՛ առարկաների ընտրությամբ, թե՛ դրանք զվարճալի կերպով համադրելու ունակությամբ։
Դալան ցուցասրահում ներկայացված «Տնից լավ տեղ չկա» նախագիծը ոգեշնչված է հայկական համատեքստից, որին Կատարինան ծանոթացել է դեռ 2016թ.։
Իրար կողք դնելով «դրսից» և «ներսից» գտնված, պատրաստի (readymade) և ստեղծված, առաջին հայացքից անհամատեղելի առարկաները, Կատարինան նոր շունչ է հաղորդում դրանց, միևնույն ժամանակ բնորոշելով հայաստանյան իրականության հնարամիտ գոյությունը՝ պատված կիտչային գեղագիտությամբ:
Իրար կողք դնելով «դրսից» և «ներսից» գտնված, պատրաստի (readymade) և ստեղծված, առաջին հայացքից անհամատեղելի առարկաները, Կատարինան նոր շունչ է հաղորդում դրանց, միևնույն ժամանակ բնորոշելով հայաստանյան իրականության հնարամիտ գոյությունը՝ պատված կիտչային գեղագիտությամբ:
Եվա Խաչատրյան
Նախագիծն իրականացվում է Արմենիա Արտ Ֆեյրի շրջանակներում և Երևանում Գյոթե կենտրոնի հետ համագործակցությամբ: