- This event has passed.
Մեդիագրագիտության օրեր Երևանում // Օր 1
21/11/2022 @ 16:00 - 20:00
Event Navigation
Գյոթե կենտրոնը նոյեմբերի 21-22-ը սիրով բոլորին հրավիրում է մեդիա գրագիտության և մեդիա համայնքի արդի խնդիրների վերաբերյալ միջոցառման՝ հայ և ռուս փորձագետների համար:
– Նոյեմբերի 21-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա Իրինա Լուկյանովայի դասախոսությունը՝ «Քննադատական մտածողություն, փաստերի ստուգում, կեղծ լուրեր դպրոցականների համար նախատեսված նյութերում» խորագրով:
– Նոյեմբերի 21-ին, ժամը 18:30-ին տեղի կունենա Սամվել Մարտիրոսյանի դասախոսությունը «Մեդիագրագիտությունը և մեդիա հասարակությունը Հայաստանում. արդի իրավիճակը, խնդիրներն ու հեռանկարները» խորագրով:
Դասախոսություններն ու քննարկումները կլինեն ռուսերեն՝ հայերեն թարգմանությամբ։
Միջոցառումներն իրականացվում են Գյոթե ինստիտուտի և «Ինչպես կարդալ մեդիան» նախագծի համատեղ ծրագրի շրջանակներում:
Պանելիստների մասին՝
Իրինա Լուկյանովան ուսուցչուհի է, գրող և «Նովայա գազետա»-յի թղթակից։ Նա կպատմի, թե ինչպես են Ռուսաստանում քննադատական մտածողության և մեդիա գրագիտության մասնագետները ներկայումս իրենց ծրագրերը հարմարեցնում նոր իրողություններին։
2022 թվականի փետրվարին Ռուսաստանում «կեղծ» բառը այլ իմաստ ստացավ։ «Կեղծ տեղեկությունների տարածման համար» մարդիկ այսուհետ քրեական պատասխանատվության են ենթարկվելու։ Ըստ էության՝ երկրում ստեղծվել է տեղեկատվության պետական մենաշնորհ, ինչը հանգեցնում է անկախ լրատվամիջոցների մեծ մասի փակմանը: «Քննադատական մտածողություն», «փաստերի ստուգում», «ֆեյքնյուզ» բառերը նույնպես փոխել են իրենց իմաստը դպրոցականների համար մշակված բազմաթիվ նյութերում։ Ինչպե՞ս է պետք հիմա դպրոցներում դասավանդել մեդիագրագիտությունը և զարգացնել քննադատական մտածողությունը:
Իրինա Լուկյանովան բոլորիս հրավիրում է զրուցել այս հարցերի շուրջ և ծանոթանալ Երևանի գործընկերների փորձի հետ:
Դասախոսությունը կանցկացվի ռուսերեն՝ հայերեն թարգմանությամբ։

Սամվել Մարտիրոսյանը CyberHub-ի հիմնադիրն է, տեղեկատվական անվտանգության մասնագետ և մեդիա փարձագետ։ Նա կներկայացնի, թե Հայաստանում ինչ մոտեցումներ, ինչ խնդիրներ և մարտահրավերներ կան մեդիա գրագիտության ոլորտում և հատկապես որ խմբերին են դրանք հասցեագրված։
Մեդիագրագիտության և մեդիակրթության զարգացումը սերտորեն կապված է մեդիա համայնքի վիճակի հետ. այս ոլորտում ուսումնական ծրագրերի ուսուցումն ու մշակումը չի կարող իրականացվել միայն մանկավարժների կողմից: Ի՞նչ նախաձեռնություններ և ծրագրեր են գործում Հայաստանում մեդիագրագիտությունը զարգացնելու համար։ Ինչպե՞ս են դրանք հարաբերվում լրագրության հետ: Ի՞նչ խնդիրներ և մարտահրավերներ են լուծվում առաջին հերթին: Ինչպե՞ս է Հայաստանը ներառված մեդիա գրագիտության համաշխարհային օրակարգում։ Սամվել Մարտիրոսյանը կխոսի այս ամենի մասին և կպատասխանի բոլոր հարցերին։
Դասախոսությունը կանցկացվի հայերեն՝ ռուսերեն թարգմանությամբ։