Loading Events

« All Events

  • This event has passed.

Մեդիագրագիտության օրեր Երևանում // Օր 2

22/11/2022 @ 16:00 - 20:00

Գյոթե կենտրոնը նոյեմբերի 21-22-ը սիրով բոլորին հրավիրում է մեդիա գրագիտության և մեդիա համայնքի արդի խնդիրների վերաբերյալ միջոցառման՝ հայ և ռուս փորձագետների համար:
– Նոյեմբերի 22-ին, ժամը 18:30-ին տեղի կունենա Լև Օբորինի դասախոսությունը «Ինչպես և ինչու ստեղծվեց «Պոլկան» խորագրով.
Բացի դասախոսություններից, միջոցառման ընթացքում տեղի կունենա հայ և ռուս փորձագետների փորձի փոխանակման քննարկում և կլոր սեղան: Նրանք կքննարկեն, թե ինչպես են Հայաստանն ու Ռուսաստանն ընկալում մեդիագրագիտության թեմատիկ դաշտը, ինչ խնդիրների հետ են առերեսվում և որոնք են դրանց լուծման լավագույն ուղիները։
Դասախոսություններն ու քննարկումները կլինեն ռուսերեն՝ հայերեն թարգմանությամբ։
Միջոցառումներն իրականացվում են Գյոթե ինստիտուտի և «Ինչպես կարդալ մեդիան» նախագծի համատեղ ծրագրի շրջանակներում:
Պանելիստի մասին՝
Լև Օբորինը «Պոլկա» նախագծի գլխավոր խմբագիրն է և գրականագետ։ Նա կպատմի հումանիտար գիտելիքը հեռարձակող մեդիա նախաձեռնությունների մասին և թե ինչպես է թվայնացումը հարաբերվում դասական գրականության դրույթների հետ:
«Պոլկա» կայքը, որը ստեղծվել է 2018 թվականին, առաջարկում է «ռուս դասական գրականության նոր հեռանկարներ». ի՞նչ է սա նշանակում և ինչպե՞ս կարելի է խոսել ժամանակակից դարաշրջանում դասական դրույթների մասին, որոնք երբեմն կարող են զուգակցվել քարոզչության հետ։ Լև Օբորինը կպատմի, թե ինչպես և ինչու ստեղծվեց վերջին տարիների ամենահայտնի գրական նախագծերից մեկը, և ինչ կարող է տալ ժամանակակից մշակույթին դասական մշակույթի անաչառ մոտեցումը:
Դասախոսությունը կանցկացվի ռուսերեն՝ հայերեն թարգմանությամբ։

Details

Date:
22/11/2022
Time:
16:00 - 20:00

Venue

Goethe-Zentrum Eriwan
Mher Mkrtchyan Str. 1
Yerevan, 0010 Armenia
+ Google Map