Loading Events

« All Events

  • This event has passed.

Կինոակումբ․ Նոսֆերատու. խավարի ուրվականը

21/06/2018 @ 19:00 - 21:30

Երևանի «Գյոթե կենտրոնի» կինոակումբում շարունակվում է Վերներ Հերցոգին նվիրված հանդիպումների շարքը: Հունիսի 21-ին՝ 19:00, կդիտենք նրա «Նոսֆերատու. խավարի ուրվականը» կինոնկարը (Nosferatu: Phantom der Nacht, 1979, 107’), որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս հանրահայտ Կլաուս Կինսկին և Իզաբել Աջանին: Քննարկումն ավանդաբար կվարի կինոգետ Գարեգին Զաքոյանը:

Ֆիլմը կցուցադրվի բնօրինակ լեզվով և հայերեն ենթագրերով:

Մուտքն ազատ է:

Հերցոգի այս ֆիլմը միաժամանակ և՛ Բրեմ Սթոքերի աշխարհահռչակ «Դրակուլա» վեպի էկրանավորումն է, և՛ 1920-ականների կինոյի մեծագույն վարպետ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաուի դասական «Նոսֆերատու. սարսափի սիմֆոնիա» գլուխգործոցի վերապատումը:

Այն պատմում է սարսափազդու վամպիր կոմս Օռլոկի մասին, ով, լուսանկարում տեսնելով և սիրահարվելով գեղեցկուհի Լյուսիին, տրանսիլվանյան իր կալվածքից դագաղի մեջ մեկնում է գերմանական մի քաղաք՝ իր հետ բերելով մահ ու ժանտախտ:

Details

Date:
21/06/2018
Time:
19:00 - 21:30