- This event has passed.
Արևմուտքի Արևելքը II
13/09/2023 @ 19:30 - 21:00
Event Navigation
Պանելային քննարկումներ
Բեռլինի գրականության փառատոնի (սեպտեմբերի 6-16) շրջանակներում «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագծի մասնակիցները սեպտեմբերի 12-ին և 13-ին կմասնակցեն համատեղ քննարկման։ Նախագծի մոդերատոր և գրող Նինո Հարատիշվիլին Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Ռումինիայից և Ուկրաինայից ժամանած գրողների հետ կքննարկի, թե ինչու են մինչ օրս քաղաքական և մշակութային դիսկուրսները որոշվում և ուղղորդվում Արևմուտքում։
Արևմուտքի Արևելքը II
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։30-ին՝ Literarisches Colloquium Berlin
Պանելային քննարկման ընթացքում նախագծի համադրող, գերմանաբնակ գրող Նինո Հարաթիշվիլին մասնակից գրողների հետ միասին կքննարկեն, թե արդյոք հնարավոր է նրանց պատմությունները թարգմանել արևմտյան ընթեցողի համար։ Արդյոք գրողները ստիպված են լինում ինչ-որ հարցերում հարմարվել արևմտյան շուկային, որպեսզի նաև այնտեղ ընթերցվեն ու տեսանելի լինեն։ Թե՞ ավելի կարևոր է պահպանել սեփական ոճն ու պատմել հենց սեփական, անկեղծ ու չփոփոխված պատմությունները։ Ի՞նչ հարաբերություններ կան տարագիր գրականության հետ, որը վերջերս շատ է կարդացվում և գնահատվում։
Մոդերատոր՝ Նինո Հարաթիշվիլի (Գերմանիա / Վրաստան)
Խոսնակներ՝ Լավինիա Բրանիստե (Ռումինիա), Եկատերինա Կեվանիշվիլի (Վրաստան), Արմեն Օհանյան (Հայաստան), Օստապ Սլիվինսկի (Ուկրաինա), Ինա Վալչանովա (Բուլղարիա), Բոգդան Քոզա (Ռումինիա), Արչիլ Քիքոձե (Վրաստան), Անուշ Քոչարյան(Հայաստան), Հալինա Կրուկ (Ուկրաինա), Լիզա Վեդա (Ուկրաինա / Նիդերլանդներ)
Միջոցառումը կլինի անգլերեն լեզվով և ուղիղ կհեռարձակվի մեր էջում։
Նախագծի գործընկերներն են Literature Initiative Georgia, ARI Literature Foundation և Literarisches Colloquium Berlin.
Միջոցառումներն իրականացվում են «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագծի շրջանակներում։ Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://www.goethe.de/ins/ge/de/kul/sup/gsm.html
#GeschichtenSchwarzesMeer #BlackSeaLit