Loading Events

« All Events

  • This event has passed.

Արևմուտքի Արևելքը I

12/09/2023 @ 18:00 - 20:00

Պանելային քննարկումներ

Բեռլինի գրականության փառատոնի (սեպտեմբերի 6-16) շրջանակներում «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագծի մասնակիցները սեպտեմբերի 12-ին և 13-ին կմասնակցեն համատեղ քննարկման։ Նախագծի մոդերատոր և գրող Նինո Հարատիշվիլին Հայաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Ռումինիայից և Ուկրաինայից ժամանած գրողների հետ կքննարկի, թե ինչու են մինչ օրս  քաղաքական և մշակութային դիսկուրսները որոշվում և ուղղորդվում Արևմուտքում։

Արևմուտքի Արևելքը II

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18։00-ին՝ Haus der Berliner Festspiele

Պանելային քննարկման ընթացքում նախագծի համադրող, գերմանաբնակ գրող Նինո Հարաթիշվիլին մասնակից գրողների հետ միասին կխոսեն «Westplainings» հասկաղոցության մասին, մի տերմին, որը 2022 թ․ առաջ է քաշել լեհ գրող Սչեժեպան Տվարդոխը։ Ինչո՞ւ Խորհրդային Միության փլուզումից հետո արևելյան տարածաշրջանում կա միասնական պատմության պակաս։ Ինչպե՞ս կարող է ձևավորվել արևելյան պատում, որը համարժեք կլինի արևմտյանին։ Գոյությո՞ւն ունի արդյոք մի ընդհանրական Արևելք, որպես այդպիսի, թե՞ տարբերությունները շատ մեծ են մշակութային ընդհանուր տարածության մասին խոսելու համար։

Մոդերատոր՝ Նինո Հարաթիշվիլի (Գերմանիա / Վրաստան)
Խոսնակներ՝ Լավինիա Բրանիստե (Ռումինիա), Եկատերինա Կեվանիշվիլի (Վրաստան), Արմեն Օհանյան (Հայաստան), Օստապ Սլիվինսկի (Ուկրաինա), Ինա Վալչանովա (Բուլղարիա), Բոգդան Քոզա (Ռումինիա), Արչիլ Քիքոձե (Վրաստան), Անուշ Քոչարյան(Հայաստան), Հալինա Կրուկ (Ուկրաինա), Լիզա Վեդա (Ուկրաինա / Նիդերլանդներ)

Միջոցառումը կլինի անգլերեն լեզվով և ուղիղ կհեռարձակվի մեր էջում։

Նախագծի գործընկերներն են Literature Initiative Georgia, ARI Literature Foundation և Literarisches Colloquium Berlin.

Միջոցառումներն իրականացվում են «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագծի շրջանակներում։ Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://www.goethe.de/ins/ge/de/kul/sup/gsm.html

#GeschichtenSchwarzesMeer #BlackSeaLit

Details

Date:
12/09/2023
Time:
18:00 - 20:00

Organizer

Goethe-Institut