Loading Events

« All Events

  • This event has passed.

Միջանկյալ աշխարհներ՝ թարգմանության դժվարությունները․ պանելային քննարկում (ուղիղ հեռարձակում)

21/07/2023 @ 19:00 - 21:00

Geschichten vom Schwarzen Meer – Black Sea Lit – «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագծի շրջանակներում հուլիսի 21-ին ժամը 19։00-ին Ռումինիայի Գյոթե ինստիտուտուն տեղի կունենա նախագծին մասնակցող գրողների երկրորդ պանելային քննարկումը։
Այն լինելու է անգլերեն լեզվով և նաև ուղիղ կհեռարձակվի մեր էջքում։

«Այն, որ մենք կարող ենք իրար հետ խոսել, մեզ մարդ է դարձնում»։ Կառլ Յասպերս

Պանելային քննարկման ընթացքում նախագծի համադրող, գերմանաբնակ գրող Նինո Հարաթիշվիլին Ռումինիայում՝ Սև ծովի ափին կայացած երկրորդ ռեզիդենցիայի մասնակիցների հետ միասին կքննարկեն այն հարցը, թե արդյոք հնարավոր է նրանց պատմությունները թարգմանել արևմտյան ընթեցողի համար։ Արդյոք գրողները ստիպված են լինում ինչ-որ հարցերում հարմարվել, որպեսզի նաև արևմտյան աշխարհում ընթերցվեն ու տեսանելի լինեն։ Թե՞ ավելի կարևոր է պահպանել սեփական ոճն ու պատմել հենց սեփական, անկեղծ ու չփոփոխված պատմությունները։ Կքննարկվի նաև այն հարցը, թե արդյոք գոյությո՞ւն ունի առհասարակ արևելյան գրականություն ասվածը, ու եթե այո, ապա ո՞րն է դա։ Ի՞նչ հարաբերություններ կան տարագիր գրականության հետ, որը վերջերս շատ է կարդացվում և գնահատվում։

Մոդերատոր՝ Նինո Հարաթիշվիլի (Գերմանիա / Վրաստան)
Խոսնակներ՝ Բոգդան Քոզա (Ռումինիա), Արչիլ Քիքոձե (Վրաստան), Անուշ Քոչարյան(Հայաստան), Հալինա Կրուկ (Ուկրաինա), Լիզա Վեդա (Ուկրաինա / Նիդերլանդներ)

Նախագծի գործընկերներն են Literature Initiative Georgia, ARI Literature Foundation և Literarisches Colloquium Berlin.
Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://www.goethe.de/ins/ge/de/kul/sup/gsm.html

#GeschichtenSchwarzesMeer #BlackSeaLit

 

Details

Date:
21/07/2023
Time:
19:00 - 21:00