Loading Events

« All Events

  • This event has passed.

Կոնդի փառատոն

01/07/2023 @ 18:00 - 23:00

Թեք տեղ թատերախմբի հետ այս տարի նույնպես հրավիրում ենք Ձեզ #Կոնդի_փառատոն ին, որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 1-ին՝ Շոթա Ռուսթավելու անվան դպրոցի հարակից հատվածում։
Կոնդը Երևանի ամենահին բնակեցված բլուրներից մեկն է եղել։ Նույնիսկ ենթադրվում է, որ այն բավականին վաղ ժամանակներից ամրոցային բլուր է եղել։ Ամեն դեպքում, ներկայիս Կոնդը 17-18-րդ դարերից մեզ է հասել անփոփոխ կառուցվածքով։
Այս փառատոնի ընթացքում փորձելու ենք ներկայացնել Ձեզ Կոնդի եզակի պատմական և մշակութային նշանակությունը։
Այս տարի ներկայացնելու ենք Կոնդի արխիվային լուսանկարներ, որոնք տրամադրվել են Երևանի պատմության թանգարանի կողմից։ Համբուրգյան «Gängeviertel» խմբի և թիֆլիսյան «Bouillon» խմբի կողմից կատարում կլինի, որի ընթացքում կներկայացվեն Կոնդին հատուկ ճաշատեսակների բաղադրատոմսերով փոքրիկ բրոշյուրներ։ Կկարողանաք ծանոթանալ Կոնդի վերակառուցման նախագծերի էսքիզներին, որոնք տրամադրվել են «Ուրբան լաբ»-ի կողմից: Կոնդի մանկապարտեզի բակում «Քոքոլաբ» ժամանակակից պարի խմբի պարուսույցները մանուկների մասնակցությամբ աշխատանոց կվարեն։ Աղյուսաշար անցման տարածքում կարող եք ունկնդրել մեր լեհ գործընկերների՝ «WerMik Studio»ի կողմից կոնդեցի պատանիների մասնակցությամբ իրականացված ձայնային աշխատանոցի արդյունքները։ Կհնչի հոգեբան Նարե Գրիգորյանի ձայնային ինստալյացիան, և կներկայացվի սոցիոլոգ Շուշան Աբրահամյանի հետազոտությունը Կոնդի մասին։ Կոնդեցիները և դուք հնարավորություն կունենան փառատոնի շրջանակում տեղադրված ինտերակտիվ պատի վրա գրել Կոնդին առնչվող բողոքները, դժգոհությունները և ցանկությունները։ Ծաղրանկարիչ Վրեժ Քասունին «Խանի» տան բակում պատանիների մասնակցությամբ աշխատանոց կվարի, իսկ Կոնդի լուսանկարչական անկյունում Ձեզ կդիմավորի «FiloPhotography»-ին։ «ReSchool Kond» նախաձեռնության կողմից Կոնդի նկուղներից մեկում փոքրիկ ցուցահանդես կբացվի։ Կինոցուցադրություն կլինի Կոնդի մասին կամ Կոնդում նկարահանված ֆիլմերի։ Կգործեն հինայով ձեռքերի նկարազարդման և սուրճի բաժակ նայելու կետեր, ինչպես նաև արհեստագործների ձեռքի աշխատանքների ցուցադրման սեղաններ ու փոքրիկ աշխատանոցներ՝ վերնիսաժի ձևաչափում։ Իսկ կենտրոնական բեմում ելույթ կունենան փահլևան Մամիկոնը, փայտի վրա քայլող ակրոբատ՝ Լոլիկ–բոլիկը, «Վան» ազգագրական երգի համույթը, «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, «Նինոս» կիթառահարների երիտասարդական խումբը և DJ Ջեյկըբը։
Մենք Ձեզ հրավիրում ենք՝ ճանաչելու Կոնդը, ծանոթանալու նրա պատմամշակութային արժեքին։ Երբ այցելեք, ուշադիր եղեք QR կոդերին, նրանց միջոցով Դուք կկարողանաք ավելին իմանալ Կոնդի անցյալի, նրա ճարտարապետություն, պատմության մասին։
Եվ ամենակարևորը, այդ օրերին կբացվեն Կոնդի բակերը և Դուք կկարողանաք մտնել այնտեղ, որտեղ կոնդեցիները Ձեզ համար կպատրաստեն տարատեսակ ճաշատեսակներ ու խմիչքներ։
Սույն ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել «Գյոթե» կենտրոնի և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում։
Նախագծի գործընկերն է նաև Երևանի քաղաքապետարանը։

Details

Date:
01/07/2023
Time:
18:00 - 23:00

Organizers

Goethe-Zentrum Eriwan
Tech Degh