Loading Events

« All Events

  • This event has passed.

Սևծովյան ավազան․ պանելային քննարկում (ուղիղ հեռարձակում)

21/06/2023 @ 19:00 - 21:00

Geschichten vom Schwarzen Meer – Black Sea Lit – «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագծի շրջանակներում հունիսի 21-ին ժամը 19։00-ին Վրաստանի Գյոթե ինստիտուտուն տեղի կունենա նախագծին մասնակցող գրողների առաջին պանելային քննարկումը։
Այն լինելու է անգլերեն լեզվով և նաև ուղիղ կհեռարձակվի մեր էջքում։

«Այն, որ մենք կարող ենք իրար հետ խոսել, մեզ մարդ է դարձնում»։ Կառլ Յասպերս

Պանելային քննարկման ընթացքում նախագծի համադրող, գերմանաբնակ գրող Նինո Հարաթիշվիլին Վրաստանում՝ Սև ծովի ափին կայացած առաջին ռեզիդենցիայի մասնակիցների հետ միասին կքննարկեն այն հարցը, թե արդյոք գոյություն ունի մշակութային մի տիրույթ, որը հնարավոր լիներ անվանել «Սևծովյան տարածաշրջան»։ Ի՞նչն է այնտեղ մարդկանց միավորում և ի՞նչն է նրանց տարանջատում։
Ինչպիսի՞ ընդհանրություններ կան պատմության մեջ և ինչպիսի՞ արժեքների վրա դրանք կարող են հիմնվել։ Կքննարկվի նաև, թե ինչու սևծովյան տարածաշրջանի մարդիկ այդքան քիչ տեղեկություններ ու պատկերացումներ ունեն միմյանց մասին։
Արդյոք լեզուների բազմազանությո՞ւնն է նրանց միջև ընկած ամենամեծ խոչընդոտը, թե՞ գուցե խնդիրն այլ հարթությունում է թաքնված։
Ի՞նչ հնարավորություններ ունենք մենք միասին ամրապնդելու մեր երկխոսությունը և ի՞նչ դեր ունի այդ հարցում գրականությունը։

Մոդերատոր՝ Նինո Հարաթիշվիլի (Գերմանիա / Վրաստան)
Խոսնակներ՝ Լավինիա Բրանիստե (Ռումինիա), Եկատերինե Կեվանիշվիլի (Վրաստան), Արմեն Օհանյան (Հայաստան), Օստապ Սլիվինսկի (Ուկրաինա), Ինա Վալչանովա (Բուլղարիա)

Նախագծի գործընկերներն են Literature Initiative Georgia, ARI Literature Foundation և Literarisches Colloquium Berlin.
Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://www.goethe.de/ins/ge/de/kul/sup/gsm.html

#GeschichtenSchwarzesMeer #BlackSeaLit

Details

Date:
21/06/2023
Time:
19:00 - 21:00