Եկեք հավաքվե՜նք

Երբ մենք Գերմանիայի դեսպանատան գործընկերների հետ սկսեցինք ծրագրել Գյոթե կենտրոնում երեխաների համար մեծ տոն կազմակերպելու գաղափարը, մեզ ի սկզբանե պարզ էր, որ անպայման ուզում ենք առանձնահատուկ ինչ-որ բան կազմակերպել։ Իհարկե հասկանում էինք, որ բոլորիս համար ահռելի մարտահրավեր էր լինելու մոտավորապես 120 երեխա հյուրընկալելն ու նրանց մի ամբողջ օր շարունակ զբաղացնելը։ Մեզ պետք էր այնպիսի ծրագիր կազմել, որ հետաքրքիր ու գրավիչ լիներ ոչ միայն փոքրիկներին, այլ նաև մեծիկներին, ոչ միայն Երևանի, այլ նաև մարզերի, և հատկապես՝ արցախցի երեխաներին։ Բացի դրանից ուզում էինք շատ խոսուն ու յուրահատուկ վերնագիր գտնել միջոցառման համար։ Բայց, ինչպես երևում է, մեր տանջնաքներն ապարդյուն չէին․ մենք գտանք մի արտահայտություն, որը լիովին համապատասխանում էր մեր մտահղացման բովանդակությանն ու նպատակին՝ եկեք հավաքվե՜նք։

Մեր գործընկեր արվեստագետների հետ միասին (Թեք Տեղ, Գոհար Սարգսյան, Անի Քանանյան, Սարգիս Հովհաննիսյան) մենք միասին հեքիաթ հորինեցինք, նկարեցինք, փորագրեցինք, ստեղծագործեցինք ու սրտի ուզածի չափ խաղացինք։ Ընդմիջումից հետո մեզ հյուր եկան «Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնն ու բոլորի կողմից սիրված ծաղրածու Մաքսը։ Օրմ ամփոփեցինք Հայկ Կարոյի Կարապետյանի համերգով, որի ստեղծագործական ընթացքին մասնակցեցին նաև երեխաները։

Շնորհակալ ենք Գերմանիայի դեսպանատանն և մեր բոլոր ընկերներին ու գործընկերներին, որ կիսեցին մեզ հետ այդ օրը և օգնեցին երեխաներին ուրախություն պարգևելու հարցում։ Բայց առանձնահատուկ շնորհակալություն ենք ուզում հայտնել պարոն Մովսես Պողոսյանին («Հուսո տուն» բարեգործական հիմնադրամ) և տիկին Մելանյան Եփրեմյանին Վարդենիսից մեր գաղափարին արձագանքելու և երեխաներին Երևան ուղեկցելու համար։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի