Մեկնարկել է ԵՄ-ի կողմից աջակցվող Շարժունության դրամաշնորհների հինգերորդ կանչը

Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը բացում է իր շարժունության դրամաշնորհային մրցույթը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Մոլդովայի Հանրապետության արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների համար: Ստեղծագործական արդյունաբերության ներկայացուցիչների համար ստեղծված այս հնարավորությունը նպատակ ունի աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը՝ խթանելով միջմշակութային երկխոսությունը և գիտելիքների փոխանակումը:

Շարժունության դրամաշնորհների միջոցով արվեստագետները և մշակույթի ոլորտի մասնագետները կարող են ընդլայնել իրենց փորձը արտերկրում պրակտիկայի, ուսումնական այցերի, համաժողովների և այլ միջոցառումների միջոցով:

Շարժունության դրամաշնորհի համար կարող են դիմել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։

Բաց կանչն առաջարկում է շարժունության չորս տեսակ.

1. Կարճաժամկետ շարժունություն (5-10 օրացուցային օր) – մինչև 1500 եվրո

2. Միջնաժամկետ շարժունություն (մինչև 5 շաբաթ)՝ մինչև 3500 եվրո

3. Երկարատև շարժունություն (մինչև 12 շաբաթ)՝ մինչև 5000 եվրո

4. Վիրտուալ շարժունություն (առցանց մասնակցություն)՝ մինչև 1000 եվրո

Ընտրված նախագծերը կարող են իրականացվել 2024 թվականի ապրիլի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում:

EU4Culture Շարժունության դրամաշնորհին դիմելու համար պետք է ներկայացնել միջազգային շարժունության գործողությունների ծրագիր և բյուջե՝ Goethe Application Portal (GAP) -ի միջոցով:

Բաց կանչն ավարտվում է 2024 թվականի փետրվարի 16-ին, ժամը 23:59-ին (Կենտրոնական Եվրոպայի ժամանակ):

EU4Culture շարժունակության դրամաշնորհների մասին լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ կանչի ուղեցույցին բեռնելով հետևյալ փաստաթուղթը՝ «EU4Culture ճանապարհորդական դրամաշնորհի ուղեցույց»:

ԵՄ կողմից աջակցվող շարժունակության դրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար կարող եք նախապես գրանցվել այստեղ հղումով:

EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծագործական հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի և Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից: Իր ստեղծման օրվանից EU4Culture-ը հաջողությամբ իրականացրել է շարժունության չորս դրամաշնորհային կանչ՝ աջակցելով 294 անհատների