EU4Culture-ը վերապատրաստում է փորձագետներին՝ Արևելյան գործընկերության երկրներում մշակութային ակտիվության ազդեցությունը գնահատելու համար

2024թ.  փետրվարին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Culture նախագիծը Արևելյան գործընկեր հինգ երկրների փորձագետների համար կազմակերպել էր դասընթաց- կրթական մոդուլ մշակութային ցուցանիշների վերաբերյալ։

Փորձագետների վերապատրաստման մոդուլը նպատակ ունի բարձրացնել մշակութային և ստեղծագործական ոլորտներին վերաբերող տվյալների վերլուծության և գնահատման հարցում տարածաշրջանային քաղաքների կարողությունները, որպեսզի վերջիններս կարողանան գնահատել EU4Culture-ի աջակցությամբ կազմած Մշակութային ռազմավարությունների իրականացման արդյունքները։

Միջազգային փորձագետները նախագծել և ղեկավարել են տասը տեղացի փորձագետների վերապատրաստման դասընթացները Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայի Հանրապետությունից և Ուկրաինայից: Ավելի ուշ դասընթացավարները քառօրյա վերապատրաստման մոդուլներ կմատուցեն EU4Culture Cities Network-ին պատկանող քաղաքներին: Նրանք նաև շարունակաբար կաջակցեն մասնակից քաղաքապետարաններին իրենց մշակութային ռազմավարությունների հավաքագրման, վերլուծության և ազդեցության գնահատման համակարգված մոտեցման և մեթոդաբանության իրականացման գործում:

«EU4Culture-ի կողմից հավաքագրված տասը տեղացի փորձագետները ձեռք կբերեն մշակութային զարգացման ցուցանիշներն օգտագործելու գիտելիքներ և հմտություններ՝ մշակութային գործունեության արդյունքները չափելու, տվյալները հավաքագրելու, մշտադիտարկման ինչպես նաև մշակութային ռազմավարությունների իրականացումը բարելավելու համար։- նշել է EU4Culture նախագծի ղեկավարԱնատոլի Բեյֆերտը և հավելել․- Ամենակարևորը, նրանք տարածաշրջանային քաղաքների հիմնական ներկայացուցիչների հետ կկիսվեն այս գիտելիքներով, ինչն էլ հիմք է ծառայելու մշակութային ռազմավարությունների արդյունավետ իրականացման համար»:

7,85 միլիոն եվրո բյուջեով EU4Culture-ը քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծագործական հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների ոչ մայրաքաղաքային քաղաքներին։ Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիայի մշակութային ինստիտուտի և ֆրանսիական ինստիտուտի կողմից: