ԱլԳ երկրներում ԵՄ-իկողմից աջակցվող մշակութայինև խաչաձև նորարարական ծրագրերն իրականացման փուլում են

Հունվարի 30, 2024 – EU4Culture նախագծի կողմից կազմակերպվել է առցանց հանդիպում Արևելյան գործընկերության երկրների 20 մշակութային և միջնորարարական նախագծերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր՝ հարթակ ապահովել Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և 2024թ.-ի ընթացքում իրականացվող նախագծերի միջև միջազգային ցանցի ստեղծման համար:

ԵՄ-ն հատկացրել է 275,000 եվրո է՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության արվեստագետների և մշակութային մասնագետների մշակութային և միջնորարարական նախագծերի համար: EU4Culture Cities ցանցին մասնակցող 13 քաղաքների 20 նախագծերից յուրաքանչյուրը կստանա մինչև 25000 եվրո՝ իրենց մտահղացումները իրականացնելու համար: Կարևոր է, որ այս ծրագրերը մշակվել են այս քաղաքների քաղաքապետարանների կողմից, EU4Culture-ի աջակցությամբ ստեղծված Մշակութային զարգացման ռազմավարություններին համապատասխան: Հետևաբար, այս նախաձեռնություններն արտացոլում են ծրագրի հիմնական նպատակը՝ աջակցել ԱլԳ երկրներում մշակութային և ստեղծագործական ոլորտների ապակենտրոնացմանն ու տարածաշրջանային զարգացմանը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել և քննարկել են իրենց առաջարկած մշակութային և միջնորարարական նախագծերը։ Բազմամշակութային երկխոսության առաջնագծում են եղել նաև այնպիսի հորիզոնական խնդիրներ, ինչպիսիք են ներառականությունը և շրջակա միջավայրի կայունությունը:

«Մարզերում մշակութային և ստեղծագործական ոլորտներին ֆինանսական աջակցության տրամադրումը կարևոր է, քանզի դա արվեստագետների և մշակութային մասնագետների համար հնարավորություններ է ստեղծում իրենց մարզային քաղաքներն ու գյուղերը հզորացնելու համար: EU4Culture-ի կողմից աջակցվող մշակութային և միջնորարարական նախագծերը կստեղծեն նման հնարավորություններ և ցույց կտան արվեստի և մշակույթի դրական ազդեցությունը սոցիալ-տնտեսական զարգացման և բազմակողմ երկխոսության վրա», – նշում է EU4Culture նախագծի ղեկավար դոկտոր Անատոլի Բայֆերթը:

Մշակութային և միջնորարարական 20 նախագծերը գործելու են մի քանի ստեղծագործական ոլորտներում: Ոմանք կողմնորոշված են դեպի կատարողական արվեստը, մյուսները՝ ի թիվս այլ ոլորտների, կենտրոնացած են մուլտիմեդիա բովանդակության զարգացման, քաղաքի բրենդինգի կամ ճարտարապետության վրա:

EU4Culture-ը 7,85 միլիոն եվրո բյուջեով քառամյա ծրագիր է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ աջակցելու մշակույթի և ստեղծագործական հատվածին՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևելյան գործընկերության երկրների մարզային քաղաքներին: Ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի (առաջատար), Չեխական կենտրոնների, Դանիայի մշակութային ինստիտուտի և Վրաստանի ֆրանսիական ինստիտուտի կողմից: