«Գյոթե կենտրոնն» աջակցում է հայ ուսուցիչներին, դպրոցներին և կրթական այլ հաստատություններին գերմաներենի դասընթացների կազմակերպման հարցում՝ «Գյոթե ինստիտուտի» հետ համագործակցությամբ հնարավորություն ընձեռելով մասնակցել ուսուցիչների վերապատրաստման ու նոր դասագրքերով դասընթացներ վարելու գործնական հմտություններ առաջարկող սեմինարներին։

Ուսուցիչների համար առաջարկվում են կուրսեր՝ երեխաների և պատանիների համար դասավանդման մեթոդիկայից սկսած, մինչև թվայնացում ու մեդիադիդակտիկա, ընդհուպ այլ մասնագետներին վերապատրաստելու դասընթացներ։
Այս սեմինարները կարող են անցկացվել թե՛ Հայաստանում, թե՛ Գերմանիայում կամ էլ հեռակա ուսուցման ձևով։ Դրանք կարող են տևել մեկից մինչև մի քանի օր և անգամ մի քանի շաբաթ։

Վերապատրաստման առաջարկներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայաստանում վերապատրաստումների մասին ամբողջական տեղեկություններն՝ այստեղ:

 

Ուսումնական նյութեր

Ստորև կարող եք գտնել Գյոթե ինստիտուտի տարատեսակ նյութեր գերմաներենի դասընթացների համար

Konzepte und Materialien – Goethe-Institut

PASCH

«Դպրոցներ․ ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնությունը ավելի քան 2000 գործըկեր դպրոցներիի համար Գերմանիայի հետ առանձնահատուկ կապի համաշխարհային ցանց է ապահովում։ «Գյոթե ինստիտուտը» հովանավորում է ավելի քան 120 երկրի ազգային կրթական համակարգի մոտ 690 FIT դպրոց։

2008թ․ փետրվարին Գերմանիայի ԱԳՆ-ն կյանքի կոչեց «Դպրոցներ․ ապագայի գործընկերներ» նախաձեռնությունը։ PASCH-ը համակարգում է Գերմանիայի ԱԳՆ-ն․ այն իրականացվում է արտասահմանում դպրոցական համակարգի կենտրոնական գրասենյակի, «Գյոթե ինստիտուտի», Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի և մանկավարժական փոխանակման ծրագրի կողմից։

 

PASCH-ի հիմնարար սկզբունքներն ու նպատակները․

  • Հեռանկարներ կրթության միջոցով
  • Լեզուների իմացությամբ մտահորիզոնի ընդլայնում
  • Օտար լեզուների ու կրթության հասանելիություն
  • Համատեղ մոտեցում ապագայի խնդիրներին՝ որպես միջազգային ուսումնական հարթակ

 

«Գյոթե ինստիտուտի» գործընկեր դպրոցներ Հայաստանում