Լեզվի դասընթացներ
Դուք արդեն խոսում եք գերմաներեն և ցանկանում եք Ձեր գիտելիքնե՞րը խորացնել կամ սկսնակ եք և նո՞ր եք պլանավորում գերմաներեն սովորել։ Գերմաներենը կարող է ոչ միայն առօրյայում պիտանի լինել, այլև ուսման ու մասնագիտության ձեռքբերման ճանապարհին նոր հեռանկարներ բացել։ Երևանում մեր գործընկեր Գերմաներենի ուսուցման կենտրոնում Դուք կարող եք մասնակցել A1-ից մինչև C1 մակարդակների գերմաներենի դասընթացներին, ինչպես նաև հնարավորություն կունենաք հանձնել «Գյոթե ինստիտուտի» և TestDaF ինստիտուտի՝ միջազգայնորեն ճանաչում ունեցող քննությունները։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք խնդրում ենք Լեզվի Ուսուցման կենտրոնին՝
Tel. +374 060 54 22 10 կամ +374 77 52 83 07
Վերապատրաստումներ
«Գյոթե կենտրոնը» գերմաներենի ուսուցիչներին վերապատրաստման հնարավորություն է ընձեռում։
Սեմինարներին մասնակցելու համար գրանցվեք մեր էլեկտրոնային ցուցակում՝ ուղարկելով «Ես ցանկանում եմ գրանցվել Ձեր էլեկտրոնային ցուցակում» բովանդակությամբ նամակը (գերմաներեն) հետևյալ հասցեին՝ EXU-Eriwan@goethe.de․
Կրթաթոշակներ
Գյոթե ինստիտուտը հայ ուսուցիչներին տրամադրում է նաև տարատեսակ կրթաթոշակներ և լեզվի դասընթացներ Գերմանիայում։ Տեղեկությունների համար կարող եք այցելել Գյոթե ինստիտուտի կայքը, կամ դիմել դասավանդման փորձագետին՝ EXU-Eriwan@goethe.de