Loading Events

« All Events

  • This event has passed.

Ֆիլմի բացօթյա ցուցադրություն

01/10/2018 @ 19:00 - 21:00

Հոկտեմբերի 1-ին Գերմանիայի դեսպանությունը և Երևանի Գյոթե կենտրոնը կցուցադրեն գերմանական «Թոնի Էրդման» ֆիլմը: Կատակերգական ժանրի ընտանեկան դրամայի գլխավոր դերում փայլում է Պետեր Սիմոնիշեկը՝ խաղալով Վինֆրիդ անունով երաժշտության տարօրինակ մի ուսուցչի, ով ապրում է իր ծեր շան հետ: Նրա դուստր Ինեսը (Սանդրա Հյուլլեր) հորից ավելի տարբեր չէր կարող լինել՝ մասնագիտական առաջընթացով տարված մի կին, ով ապրում է միայն իր աշխատանքի համար: Երբ հայրը նրան այցելում է Բուխարեստում, մտնում է իր «ալտեր էգոյի» (մյուս եսի)՝ Թոնի Էրդմանի մեջ և սկսում խառնվել Ինեսի անձնական կյանքին: Նրանց երկուսի կյանքն այդ պահից սկսած դուրս է գալիս հունից…

«Թոնի Էրդմանի» առաջնախաղը կայացել է 2016թ. մայիսին՝ Կաննի կինոփառատոնին: Այն ջերմորեն ընդունվել է հանդիսատեսի կողմից և արժանացել բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Եվրոպական կինոմրցանակի, և առաջադրվել Օսկարի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ:

Details

Date:
01/10/2018
Time:
19:00 - 21:00